Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ

13.08.2019

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը, Գեղարքունիքի մարզի ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող Գավառի «Գավառտրանս» ՍՊԸ-ի, Վարդենիսի «Շամատրանս» ՍՊԸ-ի և Մարտունու «ԲՈՒԱՏ»ՍՊԸ-ի ղեկավարները:
Հանդիպման նպատակն էր քննարկել ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները: Գեղարքունիքի մարզի ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների տնօրենների հավաստմամբ ներմարզային երթուղիների սպասարկումը շահութաբեր չէ, որի պատճառով մարզի համայնքների և բնակավայրերի շուրջ 50%-ում ներմարզային տրանսպորտային սպասարկում չի իրականացվում:
Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվեց մարզում ներդնել միասնական երթուղային ցանց, որի ժամանակ միջմարզային և ներմարզային երթուղիների մրցույթը կհայտարարվի մեկ փաթեթով և շահութաբեր երթուղիների հաշվին կիրականացվի նաև ներմարզային ոչ շահութաբեր երթուղիների սպասարկում:
Նշված հարցի լուծման համար ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել է մարզային հանդիպումներ, որի արդյունքների վերջնական քննարկումից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43