Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպությունը գործունեության հետաքրքիր ծրագրեր կիրականացնի Սեմյոնովկա համայնքում

13.08.2019

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել մարզի ղեկավարին կազմակերպության գործունեությանը, ծրագրերին և առաջիկա անելիքներին: «Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների տեղեկացմամբ կազմակերպությունը հիմնվել է 22 տարբեր մասնագիտություն ունեցող անձանց միավորումից: Վերջիններս պատահականության սկզբունքով ընտրել են իր աշխարհագրական դիրքով կտրված, զարգացվածության ցածր աստիճան ունեցող Սեմյոնովկա համայնքը և հետամուտ են լինելու միահամուռ ուժերով զբազվել այդ համայնքի զարգացմամբ: Կազմակերպությունը շահած փոքր դրամաշնորհի հաշվին Սեմյոնովկա համայնքում գնել է մի օբյեկտ, որը, իրականացվելիք բարեկարգումից հետո կծառայի որպես ժամանցի, զվարճանքի կենտրոն համայնքի բնակիչների և հատկապես երիտասարդների համար: «Սեմյոնովկա համայնքի համար ունենք զարգացման հեռանկարային տարբեր ծրագրեր: Մենք ձգտում ենք Սեմյոնովկայի բնակչության տրամադրությունը փոխել, ապահովել նրանց առաջընթացն ու զարգացումը, ներգրավել համայնքային տարբեր ծրագրերի իրականացման գործում: Նպատակ ունենք այստեղ զարգացնել նաև տուրիզմը և էկոտուրիզմը, հեռանկարներ ունենք ձմեռային տուրիզմի զարգացման ուղղությամբ և տուրիստների հոսքը համայնքում ապահովել տարվա բոլոր եղանակներին: Ունենք նաև բիզնես գաղափարներ և կցանկանայինք այս և մնացած բոլոր ձեռնարկներում համագործակցել Գեղարքունիքի մարզպետարանի հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի ավելի արդյունավետ կերպով իրականացնենք համայնքի զարգացմանը միտված գաղափարները»,- նշեցին կազմակերպության կամավորները:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց «Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, հույս հայտնելով, որ կազմակերպության կողմից պլանավորված հետաքրքիր գաղափարները կնպաստեն Սեմյոնովկա համայնքի մի շարք խնդիրների կարգավորմանը: «Փոքր համայնքները մի տեսակ զրկված են շատ հնարավորություններից: Առաջիկայում մենք ունենք համայնքների խոշորացման ծրագիր և ես համոզված եմ , որ Սեմյոնովկան այս դեպքում կշահի: Եթե դուք ձեր ծրագրերով նպաստեք համայնքի բնակիչների գաղափարների և ցանկությունների միավորմանը, ապա այն կարող է իր նպաստը ունենալ գյուղի զարգացման հարցում: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցել ձեզ»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյանը նաև հույս հայտնեց, որ կազմակերպության գործունեությանը ծանոթանալու նպատակով հաջորդ հանդիպումը կակայանա Սեմյոնովկա համայնքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55