Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզի շինարարներին

13.08.2019

Հայաստանի Հանրապետության շինարարի օրվա առթիվ և շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանին, քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանին, քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Մելքոնյանին, «Թիվ 28 ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերությանը, «Շանթ-Սեյրան», «ԱԼ - ՄԱՍՔԱ», «Կապավոր», «Օկար», «Սամ Կար Շին», «Ծովագյուղի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, «Էդիտա» և «Բագրատունի» արտադրական կոոպերատիվներին:
« Ողջունում և շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա առթիվ: Շատ կարևոր ոլորտում եք աշխատում, և ձեր կատարած յուրաքանչյուր աշխատանք նպատակ է հետապնդում՝ կարգի բերել շատ ու շատ ոլորտներ, դրանք մեր ենթակառուցվածքներն են, շենք - շինությունները և այլն: Այս տարի մենք ձեր հետ միասին մարզում իրականացնելու ենք ավելի քան 100 սուբվենցիոն ծրագիր, և շատ կցանկանայի, որպեսզի այդ աշխատանքներն իրականացվեն որակով, պատվով, որպեսզի մենք հետագա տարիներին ավելի շատ ծրագրեր մարզ բերելու հնարավորությւոն ունենանք: Գաղտնիք չի, որ հեղափոխությունից հետո մեր երկրում շինարարության ոլորտի ծրագրերն օր օրի ավելի ակնառու են դառնում: Շարունակեք նույն եռանդով, իսկ մարզպետարանը պատրաստ է միշտ ձեր կողքին լինել և աջակցել ցանկացած հարցում» ,-իր խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Շինարարները իրենց երախտագիտությունն հայտնեցին մարզի ղեկավարին՝ նման ուշադրության արժանացնելու համար, ինչն աշխատանքում ավելի պարտավորեցնող է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36