Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականներին դասագրքեր կտրամադրվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը

14.08.2019

Օգոստոսի 1-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է հրատարակչությունների կողմից ներկրվող 2019-2020 ուսումնական տարվա համար նախատեսված դասագրքերի ստացման և պահեստավորման գործընթացը: Մինչև օգոստոսի 20-ը ամբողջությամբ կավարտվի դասագրքերի ներկրումը, որից հետո մինչև օգոստոսի 31-ը հանրակրթական ուսումնական հաստատություններին կբաշխվի համապատասխան պահանջով ներկայացված քանակությունը՝ թե պետական բյուջեի միջոցներով տպագրվող և թե դասագրքերի, տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ ի տարբերություն նախորդ տարիների այս տարի կան դասագրքեր, որոնք դպրոցականներին կտրամադրվեն 2 հատորով՝ ըստ առաջին և երկրորդ կիսամյակների, դրանով թեթևացնելով պայուսակների ծանրաբեռնվածությունը: « Նշեմ, որ այդ երկու հատորները համարվելու են 1 ամբողջական դասագիրք և դրանց վարձավճարները հավաքագրեվելու է միանգամից: Այս պահի դրությամբ արդեն ստացել ենք 65 անուն դասագիրք՝ 90 000 հատ, որը կազմում է ստացվելիք դասագրքերի մոտ 77 %-ը: Այս ընթացքում կներկրվի նաև մնացած խմբաքանակը և մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը բոլոր դասագրքերը կբաշխվեն դպրոցականներին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:
Հավելենք նաև, որ 1-4 դասարանների դասագրքերը տրամադրվելու են անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար նախատեսված է վարձավճար՝ ելնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:49:29