Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայիսյան հաղթանակների առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայիսյան հաղթանակների առթիվ 08.05.2016

Հարգելի հայրենակիցներ: Բեռլինի և Շուշիի պատմական հաղթանակները, որոնք ձեռք բերվեցին հայ քաջորդիների սխրանքների և արյան գնով, ապահովեցին Հայոց հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը, խորհրդային Հայաստանի ծաղկումն ու զարգացումը և Արցախի ազատագրումը: Բեռլինի և Շուշիի նվաճումները, փառապանծ Հայոց բանակը պահպանեց նաև այս տարվա ապրիլյան հերոսամարտերում: Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակների օրվա` մայիսի 9-ի կապակցությամբ, ցանկանում տևական խաղաղություն, միաբանություն, համազգային նպատակների իրագործում և նորանոր հաղթանակներ: Գեղարքունիքի մարզպետ` Ռաֆիկ Գրիգորյան

Օծվեց  Ձորագյուղի վերանորոգված  Սուրբ Աստվածածին  եկեղեցին

Օծվեց Ձորագյուղի վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին 07.05.2016

Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբացման և օծման արարողությունը: Այն կատարվեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ եւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի աջակցությամբ: Եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից` ձորագյուղցի Գրիգորյան եղբայրների անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն այն 1830 թվականին Ալաշկերտից գաղթած եւ Ձորագյուղում հաստատված հայ ընտանիքների համատեղ ջանքերով եւ Տեր-Գրիգոր քահանա Վարդապետյանի հովանավորությամբ հիմնանորոգվել ու հավատի տուն է ծառայել 1858 թվականից սկսած: Այն երկրորդ անգամ հիմնանորոգման է ենթարկվել 1905 թվականին: Անցած դարի 30-ական թվականներից, Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին վերածվում է կոլխոզի պահեստի, իսկ 60-ական թվականներից լքվում է...

Հողին հանձնվեցին մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների աճյունները

Հողին հանձնվեցին մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների աճյունները 06.05.2016

Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները: Նրանց թաղումը կատարվեց զինվորական կարգով եւ վերածվեց համաժողովրդական ոգեկոչման ու խոնարհումի արարողության: Վերին Գետաշեն գյուղում Իգոր Հակոբյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, զինվորականներ, Վերին Գետաշենի եւ հարակից համայնքների բնակիչներ:Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Սիմոն քահանան: Գեղամասար գյուղում Կորյուն Հարությունյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի զինծառայողները, Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը...

Հայտարարություն 05.05.2016

2016 թվականի մայիսի 7-ին, ժամը 11-ին, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեղի կունենա Սուրբ Աստվածածին նորանորոգ եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը: Ձորագյուղի համայնքապետարանը հրավիրում է Հայաստանի տարբեր վայրերում բնակվող ձորագյուղցիներին եւ Գեղարքունիքի մարզի համայնքների հավատավորներին մասնակցելու արարողությանը: Ձորագյուղի համայնքապետարան

Քաղաքացիների ընդունելություն  Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 03.05.2016

Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 24 քաղաքացի: Ներկայացված դիմումներից 2-ը աշխատանքի տեղավորման խնդրանքով էին, 5-ը հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացիներ մարզպետին դիմեցին իրենց բնակարանների վթարված հատվածի ուսումնասիրման նպատակով համապատասխան մասնագետներ գործուղելու և ևս 15 քաղաքացի` սոցիալ- տնտեսական բնույթի խնդիրների կարգավորման նպատակով դրամական աջակցություն ստանալու խնդրանքով: Մարզի ղեկավարը տեղում բավարարեց դրամական աջակցություն ստանալու և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու ակնկալիքով ներկայացված դիմումները: Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց շուրջ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Գումարտակի մարտիկներն արժանացան խրախուսանքի

Գումարտակի մարտիկներն արժանացան խրախուսանքի 02.05.2016

Մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար գումարտակի աչքի ընկած սպաներին ու զինվորներին պարգեւատրելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիսի եւ Սեւանի տարածքների մի շարք համայնքների ղեկավարներ այցելեցին ՀՀ ԶՈՒ սահմանապահ զորամաս: Հոգեւոր սպասավոր Էդուարդ սարկավագ Սեփանյանի խոսքով և տերունական աղոթքով զորամասում մեկնարկեց նախատեսված միջոցառումը: ՙՍիրելի զինվորներ, բոլորիդ շնորհավորում եմ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար:Ապրիլյան հերոսամարտերից ու հաղթանակներից հետո մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Հայաստանի անկախության տարիների ամենաթանկ նվաճումը Հայոց բանակն է: Թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե այժմ կռած հաղթանակները բոլորիս մեջ ամրացրին հայրենի հողն ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:07:56