Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակունքում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

16.08.2019

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հաշվին այժմ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ քսան օր առաջ եւ ավարտի կհասցվեն օգոստոս ամսվա վերջերին: Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհը 367 գծամետր երկարությամբ եւ մոտ 1700 քառակուսի մետր մակերեսով:
«Տեղական բյուջեի միջոցներով Շահումյան փողոցում մենք հիմնանորոգել ենք բոլոր կոմունիկացիոն ցանցերը, որպեսզի հետագայում ասֆալտբետոնյա շերտը քանդելու խնդիր չառաջանա: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Վերջապես այսուհետ մեր երեխաները մանկապարտեզ կգնան միանգամայն բարեկարգ ու մաքուր փողոցով»,-նշեց համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով մեկ կլիոմետր երկարությամբ ջրագծի ներքին ցանց է կառուցվում գյուղի նոր թաղամասի համար, որտեղ առկա էր անկանոն ջրամատակարարում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Նույն ծրագրի շրջանակներում կառուցվում է նաեւ երկաթյա կիսախողովակներով ջրահեռացման համակարգ եւ ոռոգման ցանց մի քանի թաղամասերում: Ծրագիրը մեկնարկել է մոտ 25 օր առաջ եւ կավարտվի առաջիկա մեկ ամսում: «Մի թաղամասում ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով սելավաջրերը ճահճուտ էին առաջացնում, իսկ մի քանի թաղամասերում էլ առուների անբարեկարգ վիճակի պատճառով մեծ էին ոռոգման ջրի կորուստները: Շուտով այստեղ կունանենք բոլորովին բարեկարգ ու նորոգ պատկեր»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59