Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում կատարվում են նորոգման աշխատանքներ

15.08.2019

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում այս տարվա հուլիսի 1-ից մեկնարկել և ընթանում են նորոգման աշխատանքներ: Դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանի տեղեկացմամբ՝ այս տարի իրականացվել են դպրոցի 3-րդ հարկի միջանցքի, մեկ դասասենյակի և առաջին դասարանցիների համար նախատեսված խաղասենյակի կոսմետիկ նորոգման, դպրոցի մուտքի և մուտքի տանիքի նորոգման աշխատանքները: «Այս աշխատանքների համար ծախսվել է դպրոցի տնտեսական հոդվածով նախատեսված գումարը և տնտեսված միջոցները: Քանի որ այդ միջոցները չեն բավարարի մեծածավալ աշխատանքներ իրականացնելուն, մենք հարկադրված ենք յուրաքանչյուր տարի մի հարկ նորոգել: Արդեն 2-րդ տարին է, ինչ նմանատիպ ծրագիր ենք իրականացնում դպրոցում: Նախորդ տարի նույն միջոցների հաշվին նորոգեցինք դպրոցի 2-րդ հարկ միջանցքը, մեկ դասասենյակ և հանդիսությունների դահլիճը: Անելիքներ շատ կան, և փորձում ենք աստիճանաբար դրանց լուծում տալ»,-տեղեկացրեց դպրոցի տնօրենը:
Առաջիկա օրերի ընթացքում ներքին հարդարման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, և դպրոցը համեմատաբար նորոգ վիճակով կդիմավորի նոր ուսումնական տարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06