Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ   ,,Տարվա լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ և լավագույն դաստիարակ,, ամենամյա մրցույթի մարզային փուլը

Կայացավ ,,Տարվա լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ և լավագույն դաստիարակ,, ամենամյա մրցույթի մարզային փուլը 16.05.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան որոշմամբ հաստատված մրցույթների մարզային փուլի գնահատող հանձնաժողովը Գեղարքունիքի մարզում անցկացրել է մրցույթ ՙՏարվա լավագույն տնօրեն, տարվա լավագույն ուսուցիչ եւ տարվա լավագույն դաստիարակ՚ անվանակարգերում: Արդյունքում ՝ ՙՏարվա լավագույն տնօրեն՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել Սեւանի N 3 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը, ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚ անվանակարգում՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Մովսեսյանը և ՙՏարվա լավագույն դաստիարակ՚ անվանակարգում՝ Սեւանի ՙԶարթոնք՚ մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի Նարինե Հարությունյանը: Հաղթողները հոկտեմբեր ամսին կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում 14.05.2016

Մայիսի 13-ին նախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Մարզպետարանում` գյուղատնտեսության ոլորտի և մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի նախորդ տարվա գյուցուցանիշները և ընթացիկ տարվա գերակա անելիքները: «Նախորդ տարին գյուղատնտեսության համար խիստ բարենպաստ էր. ոլորտի համախառն արտադրանքի աճը կազմեց 11,7 տոկոս, առաջին անգամ գյուղատնտեսական արտադրանքի արժեքը գերազանցեց 1 տրիլիոն դրամի սահմանագիծը, և այդ ամբողջ ծավալի մեջ Գեղարքունիքի մարզի մասնաբաժինը զգալի էր` շուրջ 19 տոկոս կամ 191 մլրդ դրամի համախառն արտադրանք: Գեղարքունիքի մարզը ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի գյուղատնտեսության զարգացման գործում. սա իրապես բավականին լուրջ ցուցանիշ է», – իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը: Մարզը նախորդ տարվա համեմատությամբ լուրջ ...

Քննարկվեց  համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերը  նվիրատվությամբ  ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ օգտագործմանը  հանձնելու խնդիրը

Քննարկվեց համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերը նվիրատվությամբ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ օգտագործմանը հանձնելու խնդիրը 13.05.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Գեղարքունիքի մարզի առանձին համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերը նվիրատվության կարգով ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ օգտագործմանը հանձնելու ՀՀ կառավարության արձանագրային որոշման իրագործման հետ կապված հարցերը:Քննարկումը տեղի ունեցավ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ սպասարկման ոլորտում գտնվող համայնքների ղեկավարների, ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչների,Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախախար Դավիթ Լոքյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախախար Դավիթ Լոքյանն այցելել է Գեղարքունիքի մարզ 12.05.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մայիսի 11-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում, որտեղ այցելել է սահմանամերձ Վահան, Ճամբարակ և Շորժա համայնքներ: Այցի ամբողջ ընթացքում նախարարին ուղեկցել է Գեղարքունիք մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Սահմանամերձ Վահան համայնքում նախարար Դավիթ Լոքյանը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Վահան համայնքում համայնքապետի հետ նախարարը քննարկել է գյուղի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հարցեր: Գյուղը չունի խմելու ջրի խնդիր, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով համայնքը շուտով կապահովվի գյուղտեխնիկայով: Սահմանամերձ Վահանում...

Մարզի համայնքներում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված Մայիսյան եռատոնին

Մարզի համայնքներում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված Մայիսյան եռատոնին 09.05.2016

Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր համայնքներում Հայրենական մեծ պատերազմի,Արցախյան ազատամարտի վետերանների, առաջնագծից վերադարձած կամավորականների, ավագ ու կրտսեր սերնդի երկրապահների մասնակցությամբ շուքով նշվեց Մայիսիննյան հաղթանակների օրը: Վաղ առավոտից մարդաշատ էին Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձաններ տանող ճանապարհները: Ամենատարբեր տարիքի մարդիկ, բազմաթիվ դպրոցականներ, համայնքների ղեկավարների գլխավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ էին խոնարհում Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, իրենց զորակցությունը հայտնում առաջնագծում կանգնած հայ զինվորներին: Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ի նշանավորում Մայիսյան հաղթանակների եւ ի հիշատակ հերոսամարտերում նահատակված...

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայիսյան հաղթանակների առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայիսյան հաղթանակների առթիվ 08.05.2016

Հարգելի հայրենակիցներ: Բեռլինի և Շուշիի պատմական հաղթանակները, որոնք ձեռք բերվեցին հայ քաջորդիների սխրանքների և արյան գնով, ապահովեցին Հայոց հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը, խորհրդային Հայաստանի ծաղկումն ու զարգացումը և Արցախի ազատագրումը: Բեռլինի և Շուշիի նվաճումները, փառապանծ Հայոց բանակը պահպանեց նաև այս տարվա ապրիլյան հերոսամարտերում: Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակների օրվա` մայիսի 9-ի կապակցությամբ, ցանկանում տևական խաղաղություն, միաբանություն, համազգային նպատակների իրագործում և նորանոր հաղթանակներ: Գեղարքունիքի մարզպետ` Ռաֆիկ Գրիգորյան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55