Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակում սուբվենցիոն ծրագրերի հաշվին հիմնանորորգվում է մի քանի փողոց

23.08.2019

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն ասֆալտապատվել է 1 փողոց եւ հրապարակ, իսկ ընթացքի մեջ են գտնվում ճանապարհների եւ մայթերի ասֆալտապատման աշխատանքները Պարույր Սեւակ, Գարեգին Նժդեհ եւ Գրիգոր Նարեկացի փողոցներում: Ինչպես տեղեկացրեցի Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են Նադարյան փողոցում եւ նրան հարակից հրապարակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիոն 799 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հուլիսի վերջերին եւ ավարտվել օգոստոսի 15-ի դրությամբ:Ասֆալտապատվել է մոտ 200 գծամետր երկարության ճանապարհ:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Պարույր Սեւակ փողոցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 75 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը:Այստեղ ասֆալտապատվում է 620 գծամետր ճանապարհ՝ 5603 քառակուսի մետր մակերեսով:
Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգման աշխատանքները սկսվել են նաեւ Գարեգին Նժդեհի եւ Նարեկացու փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը:Երկու փողոցներում միասին վերցրած պետք է ասֆալտապատվի 955 գծամետր ճանապարհ՝ 4632 քառակուսի մետր մակերեսով: Բացի այդ, 1192 քառակուսի մետր մակերեսով մայթեր պետք է հիմնանորոգվեն Նարեկացի փողոցում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59