Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Ակունք համայնք

21.08.2019

 Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ակունք համայնքում: Մարզպետը դիտարկեց ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները՝ 367 գծամետր երկարությամբ եւ մոտ 1700 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն օգոստոս ամսվա վերջերին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը:
Ակունք համայնքում Գնել Սանոսյանը դիտարկեց համայնքի խմելու ջրատարի մեկ կլիոմետր երկարությամբ ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Նույն ծրագրի շրջանակներում կառուցվում է նաեւ երկաթյա կիսախողովակներով ջրահեռացման համակարգ եւ ոռոգման ցանց մի քանի թաղամասերում:
Գնել Սանոսյանն այցելեց նաև Ակունքի 90 սան ունեցող մանկապարտեզ, ծանոթացավ համայնքի միջոցների հաշվին համայնքային մի շարք խնդիրների կարգավորմանն ուղղված աշխատանքներին, տվեց ցուցումներ և հանձնարարականներ, սոցիալական և բնակարանային խնդիրների շուրջ քննարկում անցկացրեց ակունքցիների հետ:
Աշխատանքային այցի ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Ակունք համայնքի «Էկոկաթ» պանրի արտադրամաս, շրջայց կատարեց արտադրամասերում, ծանոթացավ արտադրական պայմաններին և հզորություններին: Արտադրամասի ղեկավարի տեղեկացմամբ արտահանման ծավալներն այստեղ տարեց տարի կայուն աճ են գրանցում: Արտահանումն իրականացվում է հիմանականում Բելոռուս և Ղազախստան: Արտադրանքի մոտ 70%-ը արտահանվում է, տեղական շուկային բաժին է մնում արտադրանքի 30%-ը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36