Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման հերթական դասընթացները

22.08.2019

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, արդեն 13 տարի է, Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ: Ընդհանուր ֆրանսերենի դասավանդումն իրակակացվում է դպրոցականների և մեծահասակների շրջանում, որը նպատակ ունի վերջիններիս մոտ ցանկություն առաջացնել ընտրել ֆրանսերենը համալսարանական կրթության ընթացքում և վերջիններիս ծանոթացնել ֆրանսիական մշակույթի և քաղաքակրթության հետ:
Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում դասընթացները անցկացվել են Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են դպրոցականներ, չափահասներ Գավառից և շրջակա համայնքներից: Ուսանողների թիվը եղել է 140՝ տեղաբաշխված տարբեր մակարդակների մի քանի խմբերում, 160 ժամ ընդհանուր ժամաքանակով: Դասընթացներն անցկացվել են շաբաթական 5 օր, օրական 3,5 ժամ տևողությամբ:
Օգոստոսի 21-ին կայացավ ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացի մասնակիցների ավարտական հաշվետու համերգը, որի ընթացքում սովորողները կատարեցին մի շարք երգեր ֆրանսերեն լեզվով: Հաշվետու միջոցառմանը հրավիրված էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմի իրականացված աշխատանքները, գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրն ունի միաժամանակ երեք առանցք՝ ֆրանսախոսություն, տուրիզմ, առողջապահություն, որոնց շրջանակներում փորձ է արվում ավելի խորացնել գործունեությունը, դրանով նպաստելով երկու կողմերի համագործակցության առավել ընդլայնմանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց ծրագրի ղեկավարներին, դասընթացավարներին և դասընթացի մասնակիցներին, հույս հայտնելով, որ նման նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի երիտասարդների ինչպես նաև դպրոցահասակների համար, օտար լեզու սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և այն խորացնելու առումով:
«Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում Իզերի դեպարտամենտալ խորհրդին՝ Գեղարքունիքի մարզում նման ծրագիր իրականացնելու համար: Իսկապես այս համագործակցության հիմքը, որ վաղուց դրվել է երկու մարզերի միջև, շատ արդյունավետ են և ուրախությամբ կարող եմ ասել, որ տարեց տարի դրանք ավելի է ամրապնդվում: Այս տարի մենք կթարմացնենք այն հուշագիրը որ առկա է մեր և Իզերի դեպարտամենտի միջև և կաշխատենք, որպեսզի համագործակից ոլորտներն ընդլայնենք:
Յուրաքանչյուր օտար լեզու սովորելը մեր կյանքում մեծ դերակատարություն է ունենում, սովորողների առջև բացում նոր հեռանկարներ: Ֆրանսերեն լեզուն հասարակ լեզու չի և ես շատ ուրախ եմ, որ այսքան սաներ և դեռ ավելին արդեն կարողանում են տիրապետել ֆրանսերեն լեզվին: Ես վստահ կարող եմ ասել, որ մեր երեխաները գործուն մասնակցություն ունեն Գեղարքունիք-Իզեր համագործակցության մեջ»,- իր խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման ավարտական վկայականներ:
Ֆրանսերեն լեզվի ուսուցման հետ կապված ծախսերը հոգում են Գեղարքունիքի մարզպետարանը և Իզերի դեպարտամենտալ խորհուրդը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06