Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը հանրակրթական դպրոցների շրջանավարտներին 23.05.2019
Սիրելի շրջանավարտներ: Դուք այսօր հպարտորեն ու հուզմունքով բաժանվում եք ձեր սիրելի ու հարազատ դպրոցից, որտեղ անցկացրել եք ձեր կյանքի կարեւորագույն տարիները, ստացել արժանի դաստիարակություն, ձեռք բերել գիտելիքներ, սիրելի ուսուցիչներ ու դասընկերներ: Անմոռաց հիշողություններով ու հասունության վկայագրեր ստացած՝ դուք ոտք եք դնում կյանքի մի նոր ճանապարհ, որտեղ ձեզ սպասում են նոր նպատակներ ու ձգտումներ, կյանքի նոր վերելքներ, որոնք պետք է հաղթահարեք կամքով ու աշխատասիրությամբ, հայրենիքի հանդեպ նվիրումով եւ նպատակասլացությամբ: Դուք եք Նոր Հայաստան կայացրած սերունդը, դուք եք լինելու նրա արժանի կերտողները՝ մեր ապագա մանկավարժները, բժիշկները, կառուցողները, զինվորները, Հայաստանի Հանրապետության հպարտ ու ստեղծագործ քաղաքացիները: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ, մաղթում լուսավոր ու կանաչ ճանապարհ ձեր անձնական կյանքում: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Անցկացվել է շախմատի մարզային առաջնություն 23.05.2019
2019 թվականի մայիսի 22-ին Գավառի շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերին նվիրված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի շախմատի 2019 թվականի մարզային առաջնությունը: Մարզային առաջնությունն անցկացվել է մեկ փուլով, որին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում երեք մրցանակային տեղեր գրաված շախմատիստները: Այն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Առաջնությունն անհատական է եղել: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրվել է 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վրկ. հավելումով: Առաջնությունն անցկացրել և արդյունքներն ամփոփել է մարզային մրցավարական հանձնաժողովը: Մրցումների գլխավոր մրցավարը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը...

Գեղարքունիքի մարզում անցկացվեցին շտաբային վարժանքներ 22.05.2019
2019 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության պետ Գնել Սանոսյանի ղեկավարությամբ անցկացվեցին շտաբային մարզումներ, որոնց մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավար, ՀՀ Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների ղեկավարները և ներկայացուցիչները: Վարժանքներն անցան ըստ մշակված սցենարի:

Գավառի քաղաքի Բարեկամության փողոցում կկառուցվեն աստիճանավանդակներ 22.05.2019
Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Հանձնաժողովի կողմից քննարկվեց ապա հաստատվեց Գավառ քաղաքի «Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցում» ծրագիրը: Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի տեղեկացմամբ ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացվելու է 1,5 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2019 թվականի հունիսի 17-ին և կավարտվեն նույն թվականի հուլիսի 26-ին: Շինարարական աշխատանքների արդյունքում կստեղծվի 8 ժամանակավոր աշխատատեղ ՝ 5000-ական դրամ օրավարձով:

Հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն 21.05.2019
Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Մարզպետը նախ անդրադարձավ մայիսի 24-ին կայանալիք «Վերջին զանգ» եւ «Վերջին դաս» միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, հորդորելով՝ միջոցառումների ընթացքում խիստ վերահսկողություն սահմանել ավարտական դասարանների աշակերտների վաքագծի նկատմամբ: «Վերջին զանգ» եւ «Վերջին դաս» միջոցառումները նախատեսված է անցկացնել մեկ միասնական օր, մայիսի 24-ին, որպեսզի ավարտական դասարանների աշակերտները հանգստանան և հնարավորություն ունենան՝ մայիսի 26-ին մասնակցելու ավարտական քննություններին:Վերջին զանգի միջոցառումների ընթացքում խնդրում եմ ուշադրություն դարձնել, որպեսզի շրջանավարտների մոտ անցանկալի միջադեպեր չգրանցվեն, և ամեն ինչ ընթանա խաղաղ մթնոլորտում ու բարձր տրամադրությամբ...
Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց « Մոդուլար Կոնստրուկցիոն » ընկերության տնօրեն Ակիմ Պողոսյանին, ով հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսվող մոդուլային տուրիստական ավանի կառուցման ծրագիրը: Ըստ Ակիմ Պողոսյանի՝ ընկերությունը, որը ստեղծվել է կես տարի առաջ, գործունեություն է ծավալում Երեւանում, Լոռու եւ Տավուշի մարզերում՝ իրականացնելով կառույցներ թեթեւ կոնստրուկցիաներով: «Մենք նախատեսում ենք Սեւանա լճի ափին կառուցել մոդուլային տուրիստական ավան, որը կհանդիսանա էկոտուրիզմի կենտրոն Գեղարքունիքի մարզում: Համաձայն նախագծի գաղափարի՝ այն կառուցվելու է փայտե կամ մետաղական կոնստրուկցիաներով ու եվրապանելներով: Ծրագրի նախագծային արժեքը կազմում է 4,5 միլիոն ԱՄՆ դոլար: Մենք հանդիպում ունեցել ենք «Սեւան ...


