Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2016

Հարգելի հայրենակիցներ: Ամեն մի երեխայի ծնունդ մեզ հրճվանք պատճառելու հետ մեկտեղ նաեւ պարտավորեցնում է՝ հոգալ նրանց խնամքի, կրթության, դաստիարակության եւ բարօրության մասին, անել հնարավորը, որպեսզի նրանք մեծանան առողջ, անհոգ, խաղաղ ու անվտանգ հայրենիքում, իրենց ծնողների կողքին, ընտանեկան սիրո ու ջերմության ներքո: Շնորհավորում եմ բոլորիս` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և ցանկանում, որ մեր երեխաները հասակ առնեն միայն խաղաղ երկնքի տակ, ամուր ու շեն հայրենիքում, իրենց ծնողների, տատ ու պապերի բարեխնամ ձեռքերի մեջ: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Տոնական միջոցառումներ փոքրիկների համար

Տոնական միջոցառումներ փոքրիկների համար 01.06.2016

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Գավառ քաղաքի և հարակից համայնքների նախադպրոցական հաստատությունների սաների և փոքրիկների համար Գավառ քաղաքի մանկական զբոսայգում կազմակերպվել է տոնական միջոցառում: Այն նախաձեռնել և իրականացրել են Գավառի քաղաքապետարանը և ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածային գրասենյակը` համատեղ ուժերով: Միջոցառման ընթացքում համերգային կատարումներով հանդես են եկել Գավառի և տարածաշրջանի համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի կատարողները: Միջոցառման ընթացքում փոքրիկ հանդիսատեսին զվարճացրել են սիրված մուլտֆիլմերի հերոսները, որոնք երգել են, պարել, ուրախացրել հանդիսատեսին ու լուսանկարվել նրանց հետ: Տոնական մթնոլորտում ,,Թամարա,, պաղպաղակի արտադրամասի տնօրինության կողմից փոքրիկներին բաժանվել են պաղպաղակներ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տոնական բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի մեծ թվով համայնքներում և նախադպրոցական հաստատություններում:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ 28.05.2016

Հարգելի հայրենակիցներ: 1918 թվականի մայիսի 28-ին հռչակելով Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ մեր պապերը վճռականորեն դրեցին ազատ ու ստեղծագործ հայրենիք կերտելու առաջին անխախտ հիմնաքարը, որի վրա վեր բարձրացան Հայաստանի Խորհրդային եւ Երրորդ Հանրապետությունները: Իսկ մայիսի 28-ի պատմական սխրանքն ապահոված Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերը մեր սերնդին քաջալերող օրինակ ծառայեցին Արցախի ազատագրական մարտերում: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղ ու անպարտ հայրենիք, երջանկությամբ ու հաջողություններով լի օրեր, նորանոր հաղթանակներ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյան

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ  Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին 27.05.2016

Սիրելի շրջանավարտներ: Դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ դպրոցներին, ձեր սիրելի ուսուցիչներին ու ընկերներին եւ հազար ու մի նպատակներով ոտք դնում կյանքի մի նոր հանգրվան՝ ձեզ հետ տանելով գիտելիքների բավարար պաշար, հայեցի կրթություն ու դաստիարակություն: Դուք եք լինելու մեր հայրենիքի կերտման ու հզորացման ճանապարհի շարունակողները, Հայաստանի ապագան ձեր ձգտումներով ու գործերով հզորացնող արժանի սերունդը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ, անկրկնելի օրվա առթիվ, ցանկանում խաղաղ երկինք, նպատակների եւ երազանքների իրականացում, երջանկություն ու կանաչ ճանապարհ հետագա ուսումնառության մեջ: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Մարզի 2172 շրջանավարտները հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախներին

Մարզի 2172 շրջանավարտները հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախներին 27.05.2016

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի ավարտական դասարաններում հնչեց վերջին զանգը: Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզի բոլոր դպրոցներին ամրացվել էին մարզպետարանի աշխատակիցներ, իսկ շրջանավարտների ողջ օրը վերահսկվեց ՀՀ ոստիկանության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից: Շրջանավարտներին շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Գագարինավանի, Սևանի N 5 և 6 միջնակարգ դպրոցներում: Նշված կրթական հաստատություններում մարզպետը հանդիպումներ ունեցավ շրջանավարտների հետ: Վերջիններիս հետ զրույց ծավալվեց շրջանավարտների մասնագիտական կողմնորոշվածության, ռազմահայրենասիրական թեմաների և ապրիլյան քառօրյա հերոսամարտերի շուրջ: Ռաֆիկ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ իր առջև կանգնած այսօրվա շրջանավարտի մեջ ինքը տեսնում է հայրենի հողի վաղվա հուսալի պաշտպանին: ,, Հայաստանում մեծանում է մի նոր սերունդ, որը լինելու է մեր երկրի տերն ու պաշտպանը: Այն ծրագրերը...

Անվանակոչություն  զոհված զինծառայողների անուններով

Անվանակոչություն զոհված զինծառայողների անուններով 26.05.2016

Գեղարքունիքի մարզից ապրիլյան քառօրյա հերոսամարտերում եւ նրան հաջորդած օրերին հայրենիքի սահմանները թշնամուց պաշտպանելիս զոհվեցին Հայոց բանակի ութ զինծառայողներ, որոնց հիշատակը վառ պահելու համար զոհվածների ուսումնառած դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համաձայնությամբ նրանց անուններով են անվանակոչվել այդ դպրոցների դասասենյակները կամ ռազմագիտության կաբինետները: Գանձակ գյուղից զոհված Արմեն Մարտիրոսյանի և Զոլաքար գյուղից զոհված Դավիթ Հայրապետյանի անուններով են անվանակոչվել Գանձակի թիվ 1 և Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցների իրենց դպրոցական տարիների դասասենյակները, իսկ Երանոսից զոհված Նորիկ Սարգսյանի, Զոլաքարից զոհված Գագիկ Մելքոնյանի, Փոքր Մասրիկից զոհված Վրեժ Սարգսյանի, Վերին Գետաշենից զոհված Իգոր Հակոբյանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55