Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում  ցուցադրվեցին   Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները

Գավառ քաղաքում ցուցադրվեցին Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները 02.04.2016

Ապրիլի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գավառ քաղաք տեղափոխվեց Քրիստոնեական եկեղեցու սրբերից մեկի՝ Հովհաննես Մկրտչի մասունքները: Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասը եւ հավատավոր ժողովուրդը, դիմավորելով Սրբի մասունքները, այն տեղադրեցին Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ հավատավոր ժողովուրդը հերթով խոնարհվեց Սրբի մասունքների առաջ եւ համբուրեց այն: Ապա հավատավորների ուղեկցությամբ Հովհաննես Մկրտչի մասունքները տեղափոխվեց Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ: Մասունքները Սուրբ Կարապետում կմնան մինչ երեկոյան:Հավատավոր բազմությանը հովանավորների աջակցությամբ բաժանվեց Սուրբ մատաղ:Հովհաննես Մկրտչի մասունքների հետ հաղորդվելու համար Գավառ քաղաք ուխտագնացության էին եկել արտերկրում ու Հայաստանի այլ մարզերում բնակվող ուխտավորներ: ՙԱպրիլի 2-ը ...

Ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը

Ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը 02.04.2016

Գեղարքունիքի մարզում ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Շախմատի համադպրոցական օլիմպիադան համատեղ կազմակերպում են ՀՀ շախմատի ֆեդերացիան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի դպրոցականները, իսկ 9-րդ տարին անընդմեջ այս մրցաշարին իր աջակցությունն է բերում ՙՀայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՚:Օլիմպիադայի մարզային փուլին մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մասնակցում էր մեկ թիմ: Չորսական անդամներից բաղկացած այս հինգ թիմերը հաղթող էին ճանաչվել նախորդ փուլերում: Խաղն ընթանում էր արագ շախմատի կանոններով: Մրցաշարում հաղթող ճանաչվեց եւ մայիս ամսին Ծաղկաձորում կայանալիք շախմատային օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցության իրավունք նվաճեց Գավառի...

Գեղարքունիքի մարզպետն աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալին

Գեղարքունիքի մարզպետն աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալին 01.04.2016

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ ՀՀ վարչապետի 2016թվականի մարտի 31-ի N 226 - Ա որոշմամբ` Արտաշես Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ Ապրիլի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Արտաշես Նիկոյանին: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց փոխմարզպետին, մաղթելով նրան հաջողություն և բեղմնավոր աշխատանք, և հույս հայտնեց, որ նորանշանակ տեղակալի աշխատանքային փորձը արդյունավետ կլինի մարզում աշխատանքները թիմային սկզբունքով իրականացնելու համար: Արտաշես Նիկոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և Գեղարքունիքի մարզպետին նշանակման համար և խոստացավ ջանադիր աշխատանքով արդարացնել իր հանդեպ ցուցաբերած վստահությունը:

Հրավիրվեց ներքին աուդիտի հերթական նիստը

Հրավիրվեց ներքին աուդիտի հերթական նիստը 31.03.2016

Մարտի 23-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2016 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեց > ՓԲԸ-ում անցկացված ներքին աուդիտի արդյունքները: Քննարկվեցին աուդիտի ընթացքում նշված կազմակերպությունում բացահայտված ֆինանսատնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումներ և խախտումներ: Կատարված խախտումների համար ընկերության տնօրենը ենթարկվեց կարգապահական տույժի: Ընկերությանը հանձնարարվեց սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան:

,,Մանկական գրականության շաբաթը,, մեկնարկեց Գեղարքունիքի մարզից

,,Մանկական գրականության շաբաթը,, մեկնարկեց Գեղարքունիքի մարզից 30.03.2016

Մարտի 29-ից հանրապետությունում անցկացվող ,,Մանկական գրականության շաբաթ,, ամենամյա միջոցառման մեկնարկն այս տարի տրվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ՀՀ ,, Գրողների միության,, նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող միջոցառման բացումը մայրաքաղաքից տեղափոխվել է մարզեր, ,,Դրանով իսկ կենդանի շփում ապահովելով մարզերի դպրոցահասակների և ստեղծագործողների միջև,,- իր խոսքում նշեց ՀՀ ,,Գրողների միության,, նախագահ Էդուարդ Միլիտոնյանը : Մարտունի քաղաքի համար 2 հիմնական դպրոցի դահլիճում հավաքված կրտսեր տարիքի բազմաթիվ դպրոցականներ հնարավորություն ունեցան անձամբ տեսնելու և ունկնդրելու...

Մարզի համայնքներում անցկացվեց հեթական ,,Բաց դռների օրը,,

Մարզի համայնքներում անցկացվեց հեթական ,,Բաց դռների օրը,, 29.03.2016

Մարզի գյուղական համայնքներում կազմակերպվող առողջապահական ,,Բաց դռների օրեր,, միջոցառումը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ իրականացվող միջոցառման նպատակն է բնակչության շրջանում վաղ հայտնաբերել առողջական խնդիրները և կանխել դրանց հետագա զարգացումը: Մարտի 26-ին մարզի բժշկական կենտրոնների նեղ մասնագետ բժիշկների ուժերով կազմակերպվեց հերթական ,,Բաց դռների օրը,,: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ Սարուխան, Ծովինար, Գետիկ և Անտառամեջ համայնքներում հետազոտվել են 91 քաղաքացի, որից 37- ական` Սարուխան և Ծովինար համայնքներում, իսկ 17 քաղաքացի Անտառամեջ և Գետիկ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06