Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խրախուսվեցին մարզային փրկարարական վարչության 30 աշխատակիցներ

09.09.2019

Փրկարարի օրվա, մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մարզային փրկարարական վարչության 30 ծառայողներ: Սեպտեմբերի 9-ին շնորհակալագրերը փրկարարներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: «Բոլորիդ ողջունում եմ և շնորհավորում Փրկարարի օրվա առթիվ: Շնորհակալություն ձեր աշխատանքը պատվով կատարելու համար: Տեսնում ենք, որ ծառայությունն աշխատում է, բազմաթիվ կյանքեր փրկվում են ձեր օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, առողջություն և հաջողություններ»,- դիմելով փրկարար ծառայության աշխատակիցներին նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Արարողությանը ներկա էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ուժային կառույցների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Այցի ավարտին հյուրերը շրջայց կատարեցին կառույցում, զրուցեցին աշխատակիցների հետ, ծանոթացան ծառայության ընթացիկ գործունեությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55