Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Փրկարարի օրվա առթիվ

04.09.2019

Գեղարքունիքի մարզի հարգելի փրկարարներ
Դուք ձեր ծառայողական պարտականությունները միշտ պատվով ու պատասխանատվությամբ եք կատարում, անկախ օրվա ժամերից, աղետների հարուցած դժվարություններից ու բարդագույն իրավիճակներից։ Ձեր կամքի ու խիզախության շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, բնական ու տեխնածին աղետներ կանխվել, ինչի դիմաց միշտ արժանացել եք երախտագիտության ու մեծարանքի։ Դուք հաստատակամ ու ամուր կանգնած եք ձեր դիրքերում՝ շարունակելով ձեր փրկարար առաքելությունը։
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում խաղաղ ու անվտանգ ծառայություն, աշխատանքային հաջողություններ։ Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42