Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերոս զավակները ճանապարհվեցին անմահություն

Հերոս զավակները ճանապարհվեցին անմահություն 07.04.2016

Ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզի Արեգունի եւ Փոքր Մասրիկ համայնքները փառքով հավերժություն ճանապարհեցին Հայոց բանակի պայմանագրային զինծառայողներ,Արցախի պաշտպանական դիրքերում հերոսի մահով ընկած իրենց զավակներին՝ Հարություն Հովհաննեսի Աբրահամյանին եւ Վրեժ Վարդանի Սարգսյանին: Հուղարկավորությունից առաջ հերոսների աճյունները տեղափոխվեցին Արեգունու եւ Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցներ, որտեղ կազմակերպվեցին նրանց վերջին հրաժեշտի ու խոնարհումի արարողությունները: Հոգեհանգստի և և հուղարկավորության արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետը և մարզպետի տեղակալները...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 06.04.2016

Հարգարժան մայրեր եւ դուստրեր: Ձեզ ի վերուստ շնորհված մայրության եւ գեղեցկության մեջ է ամփոփված մեր աշխարհի հարատեւությունը, հայրենապաշտպան ու ազգապահպան զորավոր ուժը: Ձեր արի կամքի, ցուցաբերած նվիրվածության ու հոգատարության համար դուք արժանի եք ամենայն հարգանքի ու սիրո: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, քաջ առողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն, ամենայն բարիք: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցում հայրենյաց պաշտպան զինվորների համար կատարվեց աղոթքի եւ օրհնության կարգ

Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցում հայրենյաց պաշտպան զինվորների համար կատարվեց աղոթքի եւ օրհնության կարգ 05.04.2016

Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ապրիլի 4-ին տեղի ունենացավ մեր հայրենիքի եւ հայրենյաց պաշտպան զինվորների հաջողությանը նվիրված միասնական աղոթքի եւ օրհնության կարգ` հանդիսապետությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի ողջ հոգեւոր դասի: Աղոթքի եւ օրհնության կարգին ներկա գտնվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավար կազմը եւ աշխատակազմի անդամները, Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների ղեկավարները, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցները, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հավատավորներ:ՙՄենք այսօր հավաքվել ենք այստեղ` Աստծուց խնդրելու զորակցություն դժվարին կացության մեջ հայտնված մեր ազգի եւ Արցախի համար: Իր պատմության ընթացքում հայ ազգը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել: Եթե դիտարկում ենք մեր ազգին հասած ...

Մարտ ամսին մարզում ծնվել է136 երեխա

Մարտ ամսին մարզում ծնվել է136 երեխա 04.04.2016

Գեղարքունիքի մարզի 5 բուժհաստատություններում 2016 թվականի մարտին ծնվել է 136 երեխա, որտեղ տղա երեխաների թիվն աղջիկներին գերազանցել է 26-ով: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, մարզի 136 ծնունդներից 81-ը տղաներ են, 55-ը՝ աղջիկներ: Նույն աղբյուրի տվյալներով՝ 25 տղա եւ 17 աղջիկ ծնվել են Մարտունու ծննդատանը, 21 տղա եւ 8 աղջիկ՝ Գավառի, 15 տղա եւ 12 աղջիկ՝ Սեւանի, 15 տղա եւ 11 աղջիկ՝ Վարդենիսի եւ 5 տղա եւ 7 աղջիկ՝ Ճամբարակի ծննդաբերական բաժանմունքներում:

Գավառ քաղաքում  ցուցադրվեցին   Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները

Գավառ քաղաքում ցուցադրվեցին Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները 02.04.2016

Ապրիլի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գավառ քաղաք տեղափոխվեց Քրիստոնեական եկեղեցու սրբերից մեկի՝ Հովհաննես Մկրտչի մասունքները: Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասը եւ հավատավոր ժողովուրդը, դիմավորելով Սրբի մասունքները, այն տեղադրեցին Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ հավատավոր ժողովուրդը հերթով խոնարհվեց Սրբի մասունքների առաջ եւ համբուրեց այն: Ապա հավատավորների ուղեկցությամբ Հովհաննես Մկրտչի մասունքները տեղափոխվեց Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ: Մասունքները Սուրբ Կարապետում կմնան մինչ երեկոյան:Հավատավոր բազմությանը հովանավորների աջակցությամբ բաժանվեց Սուրբ մատաղ:Հովհաննես Մկրտչի մասունքների հետ հաղորդվելու համար Գավառ քաղաք ուխտագնացության էին եկել արտերկրում ու Հայաստանի այլ մարզերում բնակվող ուխտավորներ: ՙԱպրիլի 2-ը ...

Ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը

Ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը 02.04.2016

Գեղարքունիքի մարզում ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Շախմատի համադպրոցական օլիմպիադան համատեղ կազմակերպում են ՀՀ շախմատի ֆեդերացիան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի դպրոցականները, իսկ 9-րդ տարին անընդմեջ այս մրցաշարին իր աջակցությունն է բերում ՙՀայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՚:Օլիմպիադայի մարզային փուլին մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մասնակցում էր մեկ թիմ: Չորսական անդամներից բաղկացած այս հինգ թիմերը հաղթող էին ճանաչվել նախորդ փուլերում: Խաղն ընթանում էր արագ շախմատի կանոններով: Մրցաշարում հաղթող ճանաչվեց եւ մայիս ամսին Ծաղկաձորում կայանալիք շախմատային օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցության իրավունք նվաճեց Գավառի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44