Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրավիրում ենք մասնակցելու ձկան փառատոնին

13.09.2019

Հարգելի գործընկեր
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-21:00-ն, Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի գեղատեսիլ ափին (Սեւանի թերակզում) տեղի կունենա «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Նույն օրը, մինչ փառատոնի բացումը, առաջին անգամ Գեղարքունիքի մարզում կկազմակերպվի իր մասշտաբներով դեռ չգերազանցված համասեւանյան շաբաթօրյակ, որի ընթացքում համատեղ ուժերով կիրականացվեն Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Այնուհետև Սեւանի թերակզու տարածքում ներկաները կմասնակցեն ձկնեղենով պատրաստվող կերակրատեսակների տես ու համտեսին, կծանոթանան ավանդական եւ նորարարական ճաշատեսակներին, դրանց պատրաստման առանձնահատկություններին: Հասարակական եւ պրոֆեսիոնալ համտեսով նաեւ կորոշվի ամենատպավորիչ ուտեստը եւ հմուտ խոհարարին: Միջոցառման ողջ ընթացքում մասնակիցները կունկնդրեն ազգային ռոք, ֆոլք երաժշտություն: Տոնական միջոցառումը կեզրափակվի հրավառությամբ:
Սիրով հրավիրում ենք Ձեզ եւ Ձեր աշխատակիցներին միանալու համասեւանյան տոնին, իր բովանդակությամբ առաջին անգամ կազմակերպվող «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) փառատոնին:
Փառատոնի նպատակն է եւս մեկ անգամ մեր ուշադրությունը սեւեռել Սեւանի բնապահպանական խնդիրներին, գիտակցելով Սեւանի դերը եւ նշանակությունը:
“Eco Fish Fest” փառատոն. «Մենք Սեւանի, Սեւանը մեզ համար»:
Փառատոնի օրակարգը կցվում է:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղափոխող տրանսպորտը սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 9-ին կլինի Հանրապետության Հրապարակում: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 041 43 79 99 <<Ռեստորանների հայկական ասոցիացիա>>, Վահե Գևորգյանին:

 


“Eco Fish Fest” («Էկո ֆիշ ֆեստ»)
Փառատոն
ՕՐԱԿԱՐԳ
14 սեպտեմբերի 2019 թ
10:00-13:00 Համասեւանյան շաբաթօրյակ («Սեւան ազգային պարկի» եւ առափնյա տարածք)
14:00-17:00 “Eco Fish Fest” («Էկո ֆիշ ֆեստ») փառատոնի բացման հանդիսավոր արարողություն,
Ձկնեղենով պատրաստվող ուտեստների տես ու համտես (Սեւանի թերակղզի)
17:00-21:00 Ազգային ռոզ, ֆոլք երաժշտություն,
Մրցութային միջոցառման ամփոփում,
Միջոցառման փակում,
Հրավառություն (Սեւանի թերակղզի)


Կազմակերպիչներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Ռեստորանների հայկական ասոցիացիա

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11