Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«էպոսասացության» փառատոնի հանրապետական փուլին մարզից կմասնակցեն չորս դպրոցականներ

10.09.2019

Արդեն 7-րդ տարին է, որ Հայաստանում կազմակերպվում և անցկացվում է «էպոսասացության» փառատոնը, որը նվիրվում է «Սասնա ծռեր» էպոսին: Այդ փառատոնին ամեն տարի Գեղարքունիքի մարզն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում և հանրապետական փուլում գրավում մրցանակային տեղեր:
Սեպտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում անցկացվել է «Էպոսասացության» փառատոնի մարզային փուլը, որին մասնակցել են փառատոնի տարածքային փուլում հաղթող ճանաչված 13 շնորհալի աշակերտներ: Մասնակիցները ներկայացրել են Գավառի թիվ 1, Մարտունու թիվ 1, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցները, Նորատուսի թիվ 1, Գավառի թիվ 2, Գանձակի թիվ 2 և Գագարինի միջնակարգ դպրոցները:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մելսիդա Ղարանլղցյանը, Գավառի երկրագիտական թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բյուրեղիկ Հովեյանը և Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը:
Մասնակիցները ներկայացրել են էպոսից իրենց ցանկությամբ ընտրված մեկ հատված: Մրցանակային առաջին տեղը գրավել է Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիամ Եղոյանը, երկրորդ տեղը՝ Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ Գոռ Հակոբյանը, երրորդ տեղը՝ Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Ավետիք Ֆիդոյանը, իսկ «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Աստղիկ Չանդոյանը:
Մրցանակակիրները իրավունք են ստացել մասնակցելու փառատոնի հանրապետական փուլին , որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու դպրատանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06