Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մադինայում երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

13.09.2019

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում արդեն մեկ ամիս է, ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում ոռոգման ջրատարի ներքին եւ գիշերային լուսավորության ցանցերի կառուցման ուղղությամբ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերի շրջանակներում: Սուբվենցիոն առաջին ծրագրով կառուցվում է գյուղի 5 թաղամասերով անցնող ոռոգման ջրատարի ներքին ցանցը երկաթյա կիսախողովակներով եւ 940 մետր երկարությամբ: Շինարարությունը սկսվել է օգոստոսի կեսերից եւ կավարտվի այս տարվա հոկտեմբերի սկզբին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 238 հազար դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 12 միլիոն 990 հազար դրամով : Գումարի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մադինայի համայնքապետարանը: «Գյուղի ոռոգման ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 4 կիլոմետր, որից 1 կիլոմետրը հիմնանորոգված է կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման ծրագրով, իսկ այս ծրագրի իրականացմամբ մենք կունենանք 50 տոկոսանոց ոռոգման նորոգված ներքին ցանց: Մնացած 50 տոկոսը կփորձենք ավարտել առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում »,-նշեց համայնքի ղեկավարը:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի 5 թաղամասերում կառուցվել է գիշերային լուսավորվածության ցանց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Տեղադրվել է 53 լուսատու: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8 միլիոն 419 հազար դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 5 միլիոն 664 հազար դրամով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ մոտեցել են ավարտին: «Այս աշխատանքների ավարտից հետո մենք արդեն ունենում ենք 80 տոկոսանոց գիշերային լուսավորվածություն: Մնացած 20 տոկոսը կկառուցենք եկող տարվա ընթացքում: Բացի այս աշխատանքները, այս տարվա ընթացքում տեղական բյուջեի միջոցներով մեկ թաղամասում կառուցելու ենք խմելու ջրատարի ներքին ցանց: Աշխատանքները կսկսենք մոտ երկու շաբաթից: Այդ նպատակով հատկացրել ենք 3 միլիոն 700 հազար դրամ»,-ներկայացրեց Վրեժ Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39