Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2016

Հարգելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, երկու բարեփոխումներով հանդերձ, անցած 21 տարիների ընթացքում անգնահատելի նշանակություն է ունեցել մեր երկրում ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության կերտման ու զարգացման համար, մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանը, ներքին ու արտաքին վտանգների դիմակայությանը: Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, քաջ առողջություն, բարօրությամբ լի ժամանակներ, անձնական ու աշխատանքային հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ 03.07.2016

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը: Մեկնումից առաջ մարզի տարածքների զինկոմիսարիատներում նորակոչիկները բժշկական լրացուցիչ զննության ենթարկվեցին: Տարածքային զինկոմիսարները իրենց կառույցներում անմիջական զրույց անցկացրին Հայոց բանակի վաղվա զինծառայողների հետ, այնուհետև համատեղ մասնակցեցին զինկոմիսարիատներում կազմակերպված միջոցառումներին: Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում նորակոչիկներն իրենց հարազատների հետ մասնակցեցին Վարդավառի տոնին նվիրված պատարագին, ստացան թեմի առաջնորդական տեղապահի օրհնությունը: Իսկ մինչ հրաժեշտը Գավառ քաղաքում նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների և Արցախյան հերոսամարտում ընկած քաջ հայորդիների հիշատակն հավերժացնող հուշարձաններին: Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին նաև...

Մարզի երեք  բուժաշխատողներ խրախուսվեցին ՀՀ Առողջապահության նախարարի պատվոգրով

Մարզի երեք բուժաշխատողներ խրախուսվեցին ՀՀ Առողջապահության նախարարի պատվոգրով 01.07.2016

Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Առողջապահության նախարարի խրախուսանքին արժանանալու նպատակով Գեղարքունիքի մարզից երաշխավորվել էին Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկ Տիգրան Մարգարյանը, Մարտունու բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ, ականջաբան Հասմիկ Աբգարյանը և Վարդենիսի պոլիկլինիկայի բուժքույր Էմմա Մկրտչյանը: Առողջապահության նախարարի կողմից շնորհված պատվոգրերը բուժաշխատողներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը շնորհավորեց նրանց խրախուսանքի արժանանալու համար և շնորհակալություն հայտնեց իրենց առջև դրված պարտականությունները լավագույնս կատարելու համար: ,, Առողջապահության համակարգը գտնվում է երկրի Նախագահի անմիջական ուշադրության ներքո: Դրա վկայությունն է նաև վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների...

Սարուխան համայնքն առաջնագծին նվիրել է ՙS-131՚ մակնիշի բուլդոզեր

Սարուխան համայնքն առաջնագծին նվիրել է ՙS-131՚ մակնիշի բուլդոզեր 01.07.2016

Սարուխանի գյուղապետարանի, նրա ենթակայությամբ գործող հիմնարկ - ձեռնարկությունների աշխատակիցների եւ Սարուխանի մի խումբ բարերարների կողմից գնվել եւ առաջնագծում ծառայող զորամասին է նվիրվել ՙS-131՚ մակնիշի բուլդոզեր: Ինչպես տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը, նվիրած տեխնիկան հույժ անհրաժեշտ էր զորամասին՝ դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները միշտ սարքին ու անցանելի պահելու համար: ,,Ձմռան սաստիկ բքերի կամ գարնանային վարարումների ժամանակ դեպի սահմանապահ դիրքեր տանող ճանապարհները փակվում կամ վնասվում են՝ դժվարացնելով սահմանապահների և զինվորական մեքենաների տեղաշարժը: Հրամանատարությունը կարեւորեց տեխնիկայի նվիրատվությունը՝ այն համարելով խիստ պահանջված ու անհրաժեշտ՝ զորքի մշտական տեղաշարժն ավելի ապահով դարձնելու, առաջնագիծն ավելի ամրացնելու տեսանկյունից,,- հավաստեց Վահան Գեւորգյանը:

 Հանրային լողափերում հանգստի շրջանը կմեկնարկի հուլիսի  մեկից

Հանրային լողափերում հանգստի շրջանը կմեկնարկի հուլիսի մեկից 29.06.2016

2016 թվականի հուլիսի 1-ից Սևանա լճի ափամերձ տարածքներում, ,,Սևան,, Ազգային պարկի կողմից սպասարկվող երեք հանրային լողափերում կմեկնարկի լողափերի գործարկման շրջանը: Այդ շրջանին պատրաստ լինելու նպատակով, վերջին օրերին ընթանում են նախապատրաստական բնույթի աշխատանքներ,որոնց ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջայց կատարեցին հանրային լողափերում: ,,Սևան ,, Ազգային պարկի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանի տեղեկացմամբ լողափերի բացմանն ընդառաջ կատարվել և կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Աղբից մաքրվել և բարեկարգվել են տարածքները, միացվել կամ վերականգնվել է ջրամատակարարումը և էլեկտրասնուցումը, վերանորոգվել են խաղահրապարակները, սանհանգույցները, շվաքարանները...

ՀՀ  վերահսկիչ պալատի կողմից  ստուգումներ կիրականացվեն  մարզի սոցիալական աջակցության  տարածքային գործակալություններում

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ կիրականացվեն մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում 28.06.2016

Հունիսի 27-ից սկսած ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ստուգումներ կիրականացվեն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ : Ստուգումն ընդգրկող ժամանակաշրջան է սահմանվել 2015 թվականի հունվարի 1-ից մինչև ստուգուման իրականացման ժամկետի ավարտը: Մարզի հինգ տարածաշրջանների սոցիալական աջակցության գործակալություններում ստուգումներ կիրականացնեն ՀՀ վերահսկիչ պալատի չորրորդ վարչության 3-ական գլխավոր մասնագետներ: Գեղարքունիքի մարզպետարանում ՎՊ ներկայացուցիչների և մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերի հետ կազմակերպված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36