Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

10 հազար եվրո՝ Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար

16.09.2019

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փարիզյան «Վերագտնված երջանկություն» կազմակերպության ղեկավար Հայկ Մելիքյանին և կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր հերթական այցով էին Գեղարքունիքի մարզպետարանում՝ նպատակ ունենալով օգնել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրում դպրոցական նոր շենք կառուցելու հարցում: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Հայկ Մելիքյանը, ամիսներ առաջ կազմակերպության ներկայացուցիչները եղել են Լեռնահովիտում, ուսումնասիրել դպրոցական շենքի անբարվոք վիճակը և որոշել են Ֆրանսիայի հինգ քաղաքներում կազմակերպել բարեգործական համերգներ ու դրանցից գոյացած հասույթը ծախսել դպրոցական նոր շենքի կառուցման համար: «Համերգները կայացել են, որի արդյունքում գոյացել է 10 հազար եվրո գումար: Հասկանում ենք, որ 10 հազար եվրոն բավարարի չի Լեռնահովիտում դպրոցական նոր շենք կառուցելու համար, սակայն մենք եկել ենք Ձեզ հետ քննարկելու, որպեսզի որոշենք, թե դպրոցի որ կարիքների համար կարելի է ծախսել այդ գումարը»,- նշեց Հայկ Մելիքյանը:
Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրամահավաքի աշխատանքներին եւ հույս հայտնեց, որ հանգանակած գումարով հնարավոր կլինի  դպրոցում լաբորատորիա  հիմնել, դպրոցական գույք ձեռք բերել կամ ծախսել այլ կարիքների համար:
«ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հաջորդ տարվանից իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների կառուցման ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկված է նաև Լեռնահովիտ համայնքի դպրոցը: Բնականաբար, ձեր կողմից հանգանակված 10 հազար եվրոն բավարար չի լինի դպրոցի շենքի կառուցման համար, սակայն այն կարող է ծառայել դպրոցին՝ դրա կառուցումից հետո: Գումարը կարող է պահպանվել բանկում կամ փոխանցվել դպրոցի հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը:
Քանի որ գումարը ծախսելու առումով դեռեւս ժամանակ կա, ուստի «Վերագտնված երջանկություն» կազմակերծության ղեկավարն առաջարկեց՝ մինչև հաջորդ տարի ևս մեկ բարեգործական համերգ կազմակերպել: Կողմերը պայմանավորվեցին՝ առաջիկայում ևս մեկ քննարկում կազմակերպել և կայացնել վերջնական որոշում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59