Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով

14.09.2019

Այսօր, սեպտեմբեր 14-ին Սեւանի թերակզում տեղի է ունենալու «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Սակայն մինչև փառատոնի մեկնարկը, Գեղարքունիքի մարզում անցկացվում է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվում են համայնքային և համատեղ ուժերով նաև Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված շաբաթօրյակի մարզային մշտական հանձնաժողովը, մարզպետ Գնել Սանոսյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի ղեկավարությամբ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակին ընդգրկված են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային և համայնքային ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Համամարզային շաբաթօրյակին մասնակցում են 542 կազմակերպություններ, շուրջ 11 931 մարդ, 214 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկված են նաև «Սևան» Ազգային պարկի բոլոր տեղամասերը՝ 197 մասնակցով: Սևանի թերակղզու մաքրման աշխատանքներին առանձնակի տրամադրվածությամբ են մասնակցում նաև Համահայկական կամավորական միության 100 կամավորներ: Մաքրվում են բնակավայրերի փողոցները, դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սեւանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձաննների տարածքները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06