Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները

Մարզում ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները 26.07.2016

Գեղարքունիքի մարզի համայնքերում գյուղատնտեսական եռուզեռի ժամանակաշրջան է: Այս պահին ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները: Խոտհունձը մարզի ցածրադիր գոտիների ցանովի և բնական խոտհարքերում արդեն ավարտին է մոտենում: Բնական խոտհարքերի մեկ հեկտարից սպասվում է մոտավորապես 2, առանձին հատվածներում 3-3,5 տոննա բերք, իսկ ցանովի խոտհարքերում հեկտարի միջին բերքատվությունը մոտավորապես կազմում է 3, առանձին հատվածներում նույնիսկ 3,5 - 4,5 տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ բավականին բարձր ցուցանիշ է: Բերքահավաքի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը օգնում են նաև եղանակային բարենպաստ պայմանները: Օգոստոսի առաջին օրերից անասնակերի կուտակման աշխատանքները կմեկնարկեն նաև մարզի բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում, որտեղ...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը 22.07.2016

Հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը իր մամուլի ասուլիսի ընթացքում մարզի և հանրապետական զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեղեկատվություն ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների եւ առաջիկա ներդրումային ծրագրերի իրականացման մասին: Մարզպետը տարին հաջողված համարեց գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ակնկալվում է բարձր բերքատվություն ինչպես խոտհարքերում, այնպես էլ հացահատիկի արտերում ու կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերում: ՙԽոտի բերքահավաքն արդեն ընթանում է մոտ 1 ամիս, բավականին բարձր բերքատվությամբ: Նախնական կանխատեսումներով՝ այս տարի կկուտակվի ավելի քան 500 հազար տոննա խոտ, ինչը միանգամայն բավարար է՝ մարզի ողջ անասնագլխաքանակի ձմեռացման...

Մեկնարկեց ,,Սեւանա լիճ-2016,,  շախմատի միջազգային մրցաշարը

Մեկնարկեց ,,Սեւանա լիճ-2016,, շախմատի միջազգային մրցաշարը 18.07.2016

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ,Սեւանա լիճ-2016՚ շախմատի միջազգային 16-րդ կարգի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, հյուրեր, շախմատասերներ: Շախմատի միջազգային մրցաշարը Գեղարքունիքի մարզում արդեն անցկացվում է 10-րդ անգամ: Այս տարի մրցաշարին իրենց ուժերը կփորձեն գրոսմայստերները՝ Հայաստանը ներկայացնող Արման Փաշիկյանը,Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ը նեկայացնող հայազգի Սամուել Սեւյանը,Լեհաստանը ներկայացնող...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Իզերի դեպարտամենտալ խորհրդի  ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Իզերի դեպարտամենտալ խորհրդի ներկայացուցիչներին 14.07.2016

Հուլիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի պատասխանատու Մաթիլդ Լեստրային, ֆրանսիական ,,ԱՖՐԱՏ.. կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Մարտին Շալինյեին, նույն կազմակերպության տուրիստական ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավեին և միջազգային համերաշխության ծրագրի կամավոր Անժելա Գավրեին: Մարզի ղեկավարը ողջունեց Ֆրանսիայի Հանրապետության ներկայացուցիչներին՝ համագործակցության շրջանակներում մարզ կատարած հերթական այցի համար, նշելով, որ երկար տարիներ հայ-ֆրանսիական համագործակցության հիմքում առաջին հերթին դրված է եղել..

Մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտները   հանդիսավոր պայմաններում  ստացան ավարտական վկայականներ

Մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտները հանդիսավոր պայմաններում ստացան ավարտական վկայականներ 08.07.2016

Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի միջնակարգ եւ հիմնական դպրոցներում հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ հանձնվեցին 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտներին: Մարզային ենթակայության հիմնական եւ միջնակարգ 115 դպրոցների ավարտական դասարանցիները ստացան ավարտական վկայականներ եւ միջնակարգ կրթության ատեստատներ: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության տվյալների՝ միջնակարգ կրթության վկայականներ են ստացել 1700, հիմնական կրթության վկայականներ՝ 2150 շրջանավարտներ: Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ յուրաքանչյուր դպրոցում անցկացվող արարողությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի մեկական ներկայացուցիչ և տվյալ համայնքի ղեկավարը: ,,Մարզի...

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական  զարգացման  ծրագրի  կազմման նոր ռազմավարությունը

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կազմման նոր ռազմավարությունը 08.07.2016

Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2016-2019 թվականների ծրագրի նախագծի հիման վրա 2017-2020 թվականների լրամշակված տարբերակի կազմման և դրա հետ կապված նոր ռազմավարության հիմնադրույթներին ծանոթացելու նպատակով հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների և մարզի զարգացման ծրագրի ոլորտային աշխատանքային խմբերի անդամների մասնակցությամբ: ,, Մարզի զարգացման ծրագրի կազմման ընթացքում ոլորտային աշխատանքային խմբերը պետք է համագործակցված աշխատեն տվյալ ոլորտի շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ, համատեղ քննարկումների արդյունքում ճիշտ սահմանեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55