Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախատեսվում է մարզում տեղադրել կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ

19.09.2019

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին, «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանին, կազմակերպության այլ ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը: Ինչպես տեղեկացրեց «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանը, աշխատանքային խումբը նպատակ ունի Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների մաքրման կայանների տեղադրումից հետո նույն հատվածներում տեղադրել կոյուղաջրերի կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ,որոնք հնարավորություն կտան՝ կոյուղաջրերի մաքրման աստիճանը հասցնել մինչև 98 տոկոսի:
«Հիմա մենք պետք է հասկանանք, թե այդ երեք քաղաքների կոյուղաջրերին ինչպիսի ջրեր են խառնվում, հնարավո՞ր է արդյոք փոխել դրանց ուղղությունը, որպեսզի հստակեցնենք, թե ինչ հզորության կայաններ կարող ենք տեղադրել տվյալ տարածքներում: Որքան քիչ ջրեր խառնվեն կոյուղաջրերին, այնքան փոքր հզորության կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ կտեղադրենք և ֆինանսական առումով պակաս գումար կծախսենք դրանց ձեռքբերման ընթացքում»,- նշեց «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանը:
Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել գործընթացին իր հնարավորության և լիազորության շրջանակներում և աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց անձամբ այցելել տարածքներ, ուսումնասիրություն անցկացնել և ևս մեկ հանդիպում ունենալ՝ գաղափարի շուրջ ավելի կոնկրետ քննարկում կազմակերպելու համար:
Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ աշխատանքային խումբը մեկնեց մաքրման կայանների տարածքներ՝ դիտարկում անցկացնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10