Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց բուժհաստատությունների տնօրենների հետ

19.09.2019

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ կայացած հանդիպման ընթացքում ամփոփեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից մարզի բժշկական հաստատություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ կապված աշխատանքային ընթացիկ գործունեության հետ: Արված դիտողությունները հիմնականում ուղղված էին առողջության առաջնային պահպանման օղակի տնօրեններին, որոնց աշխատանքում նկատվել են որոշակի բացթողումներ ու թերացումներ: Դրանք շտկելու ուղղությամբ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ ու խիստ ցուցումներ: «Աշխատանքային օրինակելի վիճակ է արձանագրվել Արծվանիստի, Լճափի, Աստղաձորի, Լիճքի եւ Ծովակի բուժհիմնարկներում: Եվս մի քանի տեղերում նկատվում է աշխատանքների լավ ընթացք: Իսկ ահա առողջության առաջնային պահպանման օղակի հիմնարկների մեծ մասում արձանագրվել են խախտումներ ու թերացումներ՝ կապված դեղորայքի գնման, ժամկետների պահպանման ու բաշխման գործընթացի, տնային կանչերի մատյանների լրացման, հրամանագրքերի վարման ու այլ հարցերի հետ, որոնք հարիր չեն բժշկի մասնագիտությանն ու կոչմանը: Հորդորում եմ բոլորիդ՝ նորից ընթերցել ձեր աշխատանքային պայմանագրերը եւ գործել միայն օրենքի դաշտում, մինչեւ վերջ կատարել ձեր աշխատանքային պարտականությունները: Հուսով եմ, որ այս հանդիպումից հետո բոլոր տեղերում կշտկվի իրավիճակը, թեեւ խախտումների դիմաց կտրվի համարժեք իրավական գնահատական»,-խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06