Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը 30 ամյակին նվիրված միջոցառմանը

18.09.2019

Գավառ քաղաքի ակադեմիկոս Թամամշեւի անվան գյուղատնտեսական քոլեջի դահլիճում սեպտեմբերի 18-ին հանդիսավորությամբ նշվեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության գործունեության 30-րդ տարեդարձը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական, նախակրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան՝ ծանոթանալու նախորդ 30 տարիների ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության իրականացրած աշխատանքներին եւ ձեռքբերումներին,այնուհետ առանձին սենյակներում տեղի ունեցան կազմակերպության նոր ռազմավարական ուղղությունների վերաբերյալ շնորհանդեսներ։ Ժիրայր Էդիլյանի ներկայացմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աշխատանքները Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Վարդենիսի տարածաշրջանում, 2004 թվականին: Իսկ սյսօր կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում ծրագրեր է իրականացնում նաեւ Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջանների 65 բնակավայրերում։
«Գեղարքունիքի մարզում մեր կազմակերպությունը զարգացման ծրագրեր է իրականացնում 75 դպրոցներում, 39 նախակրթարաններում և 49 բուժհաստատություններում։ Մարզում «Վորլդ Վիժն Հայաստանի» ծրագրերից անմիջականորեն օգտվում է շուրջ 10 հազար երեխա։ Ամենօրյա աշխատանք է իրականացվում մարզի առավել խոցելի 2957 երեխայի հետ։ «Վորլդ Վիժն Հայաստանն» աջակցում է յուրաքանչյուր 7-րդ երեխային Հայաստանում։ Նախորդ երեսուն տարիների ընթացքում մեր կազմակերպությունը հարյուր հազարավոր երեխաների եւ ընտանիքների է աջակցել, իսկ այսօր արդեն հայտարարում է նոր ռազմավարության մեկնարկի մասին, որպեսզի մեր գործընկերների հետ շարունակենք աշխատել հանուն երեխաների բարօրության եւ լիարժեք կյանքի: Մեր նոր ռազմավարական նպատակն է՝ աջակցել ծայրահեղ աղքատության մեջ ապրող, հաշմանդամություն ունեցող, բռնության ենթարկված եւ շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաներին։ Հայաստանում նրանց թիվն ավելի քան 15.000 է, Գեղարքունիքի մարզում՝ 2957: Այս երեխաների մեծ մասն ունեն ամենօրյա սննդի, հանգստի, կրթության ու զարգացման կարիք։ Առավել խոցելի երեխաների բարեկեցությունն ապահովելու համար մենք աշխատանքներ ենք տանում ուղղակիորեն ընտանիքների եւ երեխաների հետ՝ կիրառելով աղքատության փուլային հաղթահարման մոտեցումը, ինչպես նաեւ համայնքներում հիմնում երեխաների համար անհրաժեշտ ծառայություններ՝ ցերեկային եւ երկարօրյա կենտրոններ: Այսօր «Վորլդ Վիժն Հայաստանն» ունի 15 գրասենյակ, իսկ կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում», - ողջույնի խոսքում կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը։
«Կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված թվերը շատ խոսուն են: Սա նշանակում է, որ նկատելի ծրագրեր են իրականացվել համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում, նախակրթարաններում, առողջապահական հաստատություններում:Մարզպետարանը մշտապես համագործակցել է «Վորլդ Վիժն Հայաստան»կազմակերպության հետ, ու վսատահ եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ կլինի ավելի արդյունավետ: Ձեր գործունեությունը, որն ուղղակիորեն առնչվում է մեր մարզի 10 հազար երեխաների հետ,որը նշանակում է նույնքան փոխված կյանքեր, նույնքան ժպիտներ: Բոլորիդ մաղթում եմ հետագա հաջողություններ»,-ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ողջույնի եւ շնորհակալական խոսքերով հանդես եկան նաեւ կրթական ու նախակրթական հաստատությունների աշակերտները, ովքեր կազմակերպության ծրագրերի անմիջական շահառուներն են:
Ըստ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության մամուլի ծառայության տվյալների՝ «Վորլդ Վիժնը» Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ սկսել է իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։ 2000 թվականին կրկին Գյումրիում մեկնարկեց «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։ 2001 թվականից առ այսօր 50.000 երեխա մասնակցել է կազմակերպության ամառային ճամբարներին: Շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 586 երեխա։ Ամենօրյա աշխատանք է իրականացվում ծայրահեղ աղքատ 4000 ընտանիքների հետ։ Կազմակերպության միջոցներով հիմնվել են 70 ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ուսանում են 2000-ից ավելի աշակերտ։ Հայաստանի 70 համայնքներում կազմավորված արտադրողների 73 խմբերն արձանագրել են եկամտի կայուն աճ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55