Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համակարգողներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համակարգողներին 04.08.2016

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունն իր մանդատի շրջանակներում իրականացնում է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրման, արագ արձագանքման կարողությունների կատարելագործման, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ` համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ: Համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու նպատակով օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Պարենի համաշխարհային կազմակերպության ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանին և օգնական Ալինա ...

Գեղարքունիքի մարզպետարանում   քննարկվեցին համայնքների կադաստրային խնդիրների լուծման հնարավորությունները

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին համայնքների կադաստրային խնդիրների լուծման հնարավորությունները 04.08.2016

Գեղարքունիքի մարզպետարանում՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում՝ կոմիտեի անդամների, մարզի համայնքների ղեկավարների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը խոսեց վերջին երկու տարիների ընթացքում կոմիտեում իրագործված այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ու արդյունավետությանը: Հանդիպման ընթացքում մարզի համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին հողի, շենք-շինությունների պետական գրանցումներին, հողի...

    Երեւանի պետական կրկեսը հյուրախաղերով Գեղարքունիքի մարզում էր

Երեւանի պետական կրկեսը հյուրախաղերով Գեղարքունիքի մարզում էր 01.08.2016

Հուլիսի 28-29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի բարձր հովանու ներքո Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում հյուրախաղերով հանդես եկան Երեանի պետական կրկեսի Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի սաները: Երեւանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանի տեղեկացմամբ, կրկեսի դերասանները կրկեսային բազմաժանր համարները հանդիսատեսին ներկայացրին անվճար, լեփլեցուն դահլիճներում: ՙՄարտունիում ու Վարդենիսում մեր ներկայացումները դիտելու եկան զինվորականներ, Գավառում՝ մանկատան սաները: Դերասանների կողմից ներկայացվեցին աճպարարության, ձեռնածության, յոգայի, օղակային մարմնամարզության, օղակներով խաղի, լիմպոյի, անտիպոտի հետաքրքիր համարներ:Հանդիսատեսների մեջ առավել մեծ թիվ էին կազմում...

         Այցելություն Գավառի պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ

Այցելություն Գավառի պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ 30.07.2016

Հուլիսի 29-ին Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի շինհրապարակ այցելեց ՀՀ ,,Թատերական գործիչների միության,, նախագահ Հակոբ Ղազանչյանը և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նրանք դիտեցին շինարարական աշխատանքների ընթացքը, բեմական հատվածի, դիմահարդարման, օթյակի, դահլիճի, մուտքի, այլ սենյակների նախնական տեսքը, արտաքին երեսպատումը, արեցին մասնագիտական մի շարք առաջարկներ: Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից տեղեկացանք, որ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռևս թատրոնի շենքի շինարարության սկզբից, որպեսզի թատերական փորձառու գործիչն իր մասնագիտական խորհուրդներով...

  Գեղարքունիքի մարզում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Գեղարքունիքի մարզում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք 29.07.2016

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2016 թվականի հիմնական միջոցառումներ պլանի` հուլիսի 27- 29-ը Գեղարքունիքի մարզում անցկացվեց ,, Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանությունը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում,, թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն էր Ճամբարակի տարածքի Վահան համայնքում իրականացնել ,,Սահմանամերձ գոտուց բնակչության տարահանում,, թեմայով գործնական միջոցառում: Ուսումնավարժանքին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը, մարզային տարահանման հանձնաժողովը, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը, Վահան համայնքի տարահանման հանձնաժողովը: Վարժանքը ղեկավարում էր ուսումնական ...

Ավարտվեց ,,Սևանա լիճ-2016,, շախմատի միջազգային մրցաշարը

Ավարտվեց ,,Սևանա լիճ-2016,, շախմատի միջազգային մրցաշարը 27.07.2016

Հուլիսի 26-ին Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ,,Սևանա լիճ - 2016,, շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, անհատ քաղաքացիներ: Մինչև մրցաշարի փակման հանդիսավոր արարողության մեկնարկը ցուցադրվեց տեսանյութ, որը ներկայացնում էր մրցաշարի 9-օրյա պատմությունը` խաղային լարված պայքարից մինչև առօրյա անցուդարձը: Հանդիսավոր արարողության առթիվ մրցաշարի մասնակիցներին և ներկաներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,, Ավարտվեց ևս մեկ մրցաշար, որն ընթացավ ըստ կանխատեսվածի. առողջ մրցակցային մթնոլորտում..

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39