Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

20.09.2019

Սիրելի հայրենակիցներ
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը միակամ քվեարկեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օգտին՝ ընտրելով ժողովրդավարության եւ ազատ զարգացման ուղին: Ցավոք, ազատության ու անկախության ճանապարհը Հայաստանի նորաստեղծ Հանրապետության համար ուղեկցվեց տնտեսական շրջափակմամբ ու փլուզմամբ, վառելիքաէներգետիկ ճգնաժամով ու պարտադրված պատերազմով, ինչը մեզանից խլեց ոչ միայն մարդկային թանկ կյանքեր, այլ նաեւ դուռ բացեց աղքատության, դժվարին կենսապայմանների ու արտագաղթի համար:
Սակայն մեր ժողովուրդը ռազմադաշտում կերտեց հաղթանակներ ու տարեցտարի հաղթահարեց նաեւ տնտեսական դժվարությունները՝ կառուցելով իր երազած Ազատ ու Անկախ հայրենիքը, դառնալով միջազգային իրավունքի սուբյեկտ, աշխարհասփյուռ հայության իղձերի արտահայտողը եւ Արցախի անվտանգության միակ երաշխավորը:
Հայ ժողովրդն իր տոկուն կամքով հասավ նաեւ Նոր Հայաստանի նվաճմանը՝ զարգացման նոր թափ հաղորդելով Ազատ ու Անկախ Հայաստանի հետագա ձգտումներին, հաստատուն ու լուսավոր ապագային: Փայփայելով մեր պապերի, հայրերի ու եղբայրների բերած ազատությունը՝ մենք շարժվում ենք առաջ՝ մեր հայրենիքը շենացնելու եւ հզորացնելու հաստատակամ վճռականությամբ:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստան Հանրապետության Անկախության հռչակման տոնի առթիվ, մաղթում խաղաղ, ստեղծագործ ու ազատ հայրենիք, համազգային նորանոր հաղթանակներ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ    Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55