Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

20.09.2019

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Գավառի եւ Մարտունու տարածքների համայնքների ղեկավարների, մարզային զինկոմի, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ՝ կապված 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հայտարարված լայնածավալ զորավարժությունների կազմակերպման եւ անցկացման հետ: Մարզպետը հրահանգեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրսեւորել բարձր պատասխանատվություն ու պատվով կատարել տրված առաջադրանքները: « Այս զորավարժությունները թեեւ աննախադեպ են իրենց ընդգրկվածությամբ, սակայն դրանից չպետք է վախենալ, այլ դրանց պետք է մոտենալ պարտքի գիտակցումով ու հայրենասիրական մղումներով: Սրանով մենք եւս մեկ անգամ ստուգելու եւ գնահատելու ենք մեր ուժերն ու հնարավորությունները, անելու ենք անհրաժեշտ հետեւություններ: Նախապատրաստական աշխատանքները տարվել են ժամանակին, համապատասխան հանձնարարականները տրված են, ու համոզված եմ, որ մենք պետք է պատվով կատարենք մեր առջեւ դրված խնդիրները: Իսկ մեր հիմնական խնդիրներից մեկն այս զորավարժություններում մարդկանց նախապատրաստելն է բարոյահոգեբանական առումով, մանավանդ, երբ խնդիրը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը»,-շեշտեց մարզպետը:
Այնուհետ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեցին պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59