Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը ակտիվորեն մասնակցեց ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներին

21.09.2019

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Գավառում անցկացվեցին ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Դրանք մեկնարկեցին մասնակիցների հանդիսավոր մուտքով դեպի Գավառի կետրոնական հրապարակ: Տոնի առթիվ իր բարեմաղթանքները հղեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:Այյնուհետև ընթերցվեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձները՝ նվիրված ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին: Տոնական համերգի ընթացքում հայրենասիրական երգ ու պարով հանդես եկան Գավառի մշակութային կազմակերպությունների սաները, իսկ կենտրոնական հրապարակում, առանձին տաղավարներում ցուցադրվեցին հանրակրթական դպրոցների և մշակութային կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները: Կրոսավազքի, հեծանվավազքի և մարզական այլ մրցաշարերով ներկայացան Գավառի մարզադպրոցի սաները: Տոնակատարության մասնակիցները արժևորեցին Անկախության դերը, նշելով, որ նմանօրինակ միջոցառումները նաև պատմության յուրօրինակ դասեր են իրենց համար: Ողջ օրվա ընթացքում Գավառն ունեցավ տոնական տեսք ու տրամադրություն: Անկախության տոնին նվիրված միջոցառումները Գավառ քաղաքում եզրափակվեցին տոնական հրավառությամբ:
Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզը իր առանձնահատուկ տեսքով ներկայացավ Գյումրի քաղաքում անցկացվող տոնակատարությանը՝ նվիրված ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին: Մարզին հատկացված տաղավարները այցելուներին տեսի և համտեսի էին հրավիրում: Սեղանները լեցուն էին Գեղարքունիքին բնորոշ ճաշատեսակներով, բանջարեղենով, մրգերով, քաղցրավենիքով և տարբեր տեսակի ուտեստներով: Ցուցադրության էին ներկայացվել փայտարվեստի, կարպետագործության, գոբելենի, գորգագործության, գեղանկարչության նմուշներ: Տոնակատարությունն իրենց մասնակցությամբ զարդարեցին նաև Վարդենիսի գեղարվեստի դպրոցի, Սևանի արվեստի դպրոցի և Գավառի երաժշտական ուսումնարանի սաները:
Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցեց նաև Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում ՀՀ Անկախության տոնին նվիրված ամենամյա ցուցահանդեսին, որը կրում էր «Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը: Այստեղ ցուցադրության ներկայացվեցին Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի ցուցանմուշներ, Գավառի երաժշտական ուսումնարանի նկարչական աշխատանքներ, ինչպես նաև անհատ ստեղծագործողների ձեռքի զանազան աշխատանքներ:
Սեպտեմբերի 21-ը տոնական էր մարզի Սևան, Ճամբարակ և Վարդենիս քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում, կրթամշակութային հաստատություններում:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06