Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ասֆալտապատվում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետրանոց հատվածը

19.09.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վարդենիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկեց պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին իրականացվող Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության գրունտային հատվածի ճանապարհաշինարարական աշխատանքները: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության հաղորդած տվյալներով,աշխատանքների համար հատկացվել է 1 միլիարդ 457 միլիոն դրամ, որով նախատեսվում է հիմքի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում: Այս պահին ընթանում են հիմքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն:
«Կառուցվող գրունտային ճանապարհահատվածը մշտապես գտնվում էր անբարեկարգ վիճակում, դժվարանցանելի էր տրանսպորտային կապի համար, ինչի արդյունքում Սեւանի սահմանամերձ բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցությունը շատ թույլ էր: Այս ճանապարհի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը Արցախիին կապող ամենակարճ ճանապարհն է: Այն խթանելու է նաեւ Սեւանա լճի հյուսիսային ու արեւելյան ափերին տեղակայված սահմանամերձ ու հեռավոր գյուղերի տնտեսական աշխուժացումը և զբոսաշրջության զարգացումը» ,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Շինարարական աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել 2020 թվականի ընթացքում, սակայն, դատելով շինարարություն ներկա տեմպերից, այն կարող է շահագործման հանձնվել նաեւ այս տարվա ընթացքում, տեղեկացնում են մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59