Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Թատերական Գավառ» փառատոնի մեկնարկը տրվեց «Հաղթանակի գենեզիս» ստեղծագործության բեմականացմամբ

17.09.2019

Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան պետական թատրոնում սեպտեմբերի 16-ի երեկոյան ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ողջույնի խոսքով տրվեց «Թատերական Գավառ» փառատոնի մեկնարկը: Փառատոնը սկսվեց Ս. Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս» ստեղծագործության բեմականացմամբ, որը ներկայացվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կողմից: Փառատոնի բացմանը ներկա էին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, մարզի տարբեր բնակավայրերից ժամանած թատերասերներ: Ինչպես նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, փառատոնը նպատակ ունի՝ աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերական արվեստի զարգացումներին: «Բոլոր տաս ներկայացումները տեղի կունենան Գավառի Լ.Քալանթարի անվան թատրոնի բեմում: Մուտքն անվճար է:Ներկայացումները դիտելու են գալիս մարզի տարբեր բնակավայրերից:Փառատոնը մեր մարզի թատերական կյանքում առաջինն է իր բովանդակությամբ ու հանրաճանաչ թատրոնների մասնակցությամբ, նման հարուստ խաղացանկով: Մեկ շաբաթվա ընթացքում հանդիսատեսը կդիտի տաս ներկայացում: Սեպտեմբերի 17-23-ը Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը կներկայացնի Հ. Թումանյանի «Հենց Էն Հուռին», Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը՝ Ա. Շիրվանզադեի «Չար ոգի», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը՝«Գայլն ու յոթ ուլիկները», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի», Պատանի հանդիսատեսի թատրոնը՝ Է. Րաֆֆի «Իուարշայի սուրը», Հ. Մալյանի անվան թատրոնը՝ Ա.Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա», Մնջախաղի թատրոնը՝ Ժ.Դադասյանի «Խաղ», Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ Հ. Բեգլարյանի «Արծվաբույն», Գավառի Լ.Քալանթարի անվան թատրոնը՝ Մ.Իշխանի «Կիլիկիո արքան»ստեղծագործությունները»,-ներկայացրեց Գեղամ Չարվադարյանը:
Թատերական փառատոնն անցկացվում է «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի, Հայաստանի թատերական գործիչների միության կողմից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ: Սեպտեմբերի 17-ին բեմադրվելու է երկու ներկայացում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39