Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց սուբվենցիոն հերթական ծրագրերի ընթացքը

04.09.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղավ Ձորագյուղ, Ծակքար և Ծովասար համայնքներում, որտեղ դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Ձորագյուղ համայնքում միանգամից մեկնարկել էր սուբվենցիոն երկու ծրագիր: Առաջին ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 500 հազար դրամ, արդեն ավարտին է հասցվել 14-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները 700 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4500 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Հիմնանորոգված փողոցը տանում է դեպի համայնքի ավագ դպրոց:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով դեռևս ընթացքի մեջ են խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքները:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այնուհետև եղավ Ծակքար համայնքում, որտեղ դիտարկեց համայնքի 10-րդ փողոցի ասֆալտապատման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Ճանապարհի երկարությունը ` 947գծամետր է : Ծրագրի արժեքը կազմում է 54 միլիոն 785 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Գնել Սանոսյանը զրուցեց շինարարների հետ, տվեց անհրաժեշտ ցուցումներ: «Որոշակի խնդիրներ կան իրականացվող ծրագրերի առումով, որի համար զրուցում ենք շինարարների հետ, զգուշացնում, որպեսզի աշխատանքները որակով իրականացնեն, այլապես հետագայում աշխատանքներն ընդունելու և դրանց դիմաց վճարելու խնդիր կարող է առաջանալ: Մենք բազմիցս մեր շինարարներին խնդրել ենք աշխատանքները իրականացնել որակով և հետևողական լինել, որպեսզի ցանկացած նախագիծ կյանքի կոչվի այնպես, ինչպես կա»,- իր խոսքում նշեց Գնել Սանոսյանը:
Սուբվենցիոն աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետն այցի ընթացքում եղավ նաև Ծովասար համայնքում, որտեղ դիտարկեց արդեն ավարտին հասցված երկու ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապվել է 800 գծամետր երկարությամբ ճանապարհ, որի նախագծային արժեքը կազմում է 31 մլն 700 հազար դրամ: Գումարի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21