Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեք ոսկե, չորս արծաթե և մեկ բրոնզե մեդալ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերում

03.09.2019

Սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց այս տարի օգոստոս ամսին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող և բազկամարտ մարզաձևից մրցանակային տեղեր զբաղեցրած 4 մարզիկների և նրանց մարզիչներին: Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նրանց մասնակցության և ցուցաբերած արդյունքների համար, հորդորելով միշտ լինել մարզական վիճակում և պատրաստ հաղթանակների:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակից , Գեղարքունիքի մարզի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, Զոլաքար համայնքը ներկայացնող Ջանիբեկ Ղազարյանին, ով ծանր քաշային կարգում ձախ ձեռքի պայքարում արժանացավ արծաթե, իսկ աջ ձեռքի պայքարում՝ ոսկե մեդալի, Վերին Գետաշեն համայնքը ներկայացնող Ազատ Սրապյանին, ով ձախ ձեռքի պայքարում արժանացավ արծաթե, իսկ աջ ձեռքի պայքարում՝ ոսկե մեդալի, Վարդենիս համայնքը ներկայացնող Վարդան Խաչատրյանին, ով ձախ ձեռքի պայքարում արժանացավ արծաթե, իսկ աջ ձեռքի պայքարում՝ ոսկե մեդալի և Վերին Գետաշեն համայնքը ներկայացնող Էսմիրա Բեյբությանին, ով ձախ ձեռքի պայքարում արժանացավ բրոնզե, իսկ աջ ձեռքի պայքարում՝արծաթե մեդալի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55