Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Արցախի Հանրապետության տոնի առթիվ

02.09.2019

Սիրելի հայրենակիցներ
1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի անկախ հանրապետությունը, որով դրվեց ին հայկական երկրորդ պետության հիմքերը: Այդ կամարտահայտումը, սակայն, հարկ եղավ պաշտպանել ռազմադաշտերում, տասնյակ հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով: Իսկ դրան հաջորդած տարիները ցույց տվեցին մեր հաղթանակների անշրջելիությունը, համայն հայության անսասան կամքը՝ ազատ, ինքնիշխան Արցախի պաշտպանության ու հզորացման գործում:
Շնորհավորում եմ բոլորիս Արցախի անկախության տոնի առթիվ, մաղթում խաղաղ ու հզոր հայրենիք, համազգային նոր հաղթանակներ:
Լավագույն ցանկություններով ՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:04:13