Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի թիմը մրցանակային երրորդ հորիզոնականում է

03.09.2019

2019 թվականի օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Ծրագիրը նպատակ ուներ ամրապնդելու հաշմանդամություն ունեցող անձանց առողջությունը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ հանգստի կազմակերպումը: Մարզերի թիմերը հանդես եկան հինգ մարզաձևերում՝ շախմատ, շաշկի, սեղանի թենիս, դարթս և բազկամարտ: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ մասնակցելու միայն մեկ մարզաձևում: Թիմերի կազմում ընդգրկված էին հիմնականում հենաշարժողական և տեսողական խնդիրներ ունեցող անձիք: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 4 տղա և 3 աղջիկ:
ՀՀ Գեղարքւնիքի մարզի թիմը ներկայացնում էին՝ դարթս մարզաձի կանանց պայքարում՝ Ռուզաննա Մնացականյանը (Սևանի), իսկ տղամարդկանց պայքարում՝ Նորայր Զախարյանը (Գավառ), շախմատ մարզաձևի տղամարդկաց պայքարում՝ Հակոբ Մարտիրոսյանը (Ճամբարակ), սեղանի թենիս մարզաձևի կանանց պայքարում՝ Մելսիդա Մովսիսյանը(Արթիկ), բազկամարտ մարզաձևի տղամարդկաց պայքարում՝ Նվեր Գրեյանը (Վերին Գետաշեն), շաշկի մարզաձևի տղամարդկաց պայքարում՝ Արմեն Ջիվանյանը (Վերին Գետաշեն), իսկ կանանց պայքարում՝ Նաիրա Սարգսյանը (Ճամբարակ): Համառ և հետաքրքիր պայքարում դարթս մարզաձևի տղամարդկանց և կանանց մրցումներում Նորայր Զախարյանը և Ռուզաննա Մնացականյանը գրավեցին առաջին տեղը, շախմատ մարզաձևի տղամարդկանց մրցումներում Հակոբ Մարտիրոսյանը, իսկ շաշկի մարզաձևի մրցումներում Նաիրա Սարգսյանը գրավեցին երկրոդ տեղը, բազկամարտ մարզաձևի տղամարդկանց մրցումներում Նվեր Գրեյանը արժանացավ երրորդ մրցանակի: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով ու համապատասխանաբար 140, 130 և 120 հազար դրամական մրցանակներով:
Թիմային հաշվարկը կատարվում էր թիմի անդամների կողմից յուրաքանչյուր մարզաձևում ձեռք բերված միավորների ընդհանուր գումարով: ՀՀ Գեղարքունիքի մարզի թիմը հավաքելով 105 միավոր գրավեց երրորդ մրցանակային տեղը՝ արժանանալով համապատասխան հավաստագրի և գավաթի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39