Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ փուլը

24.08.2019

Այս տարվա ապրիլ ամսից մեկնարկեցին ֆուտզալի Գեղարքունիքի մարզի 2019 թվականի առաջնության խաղերը, որին մասնակցեցին 12 ֆուտբոլային թիմեր: Վիճակահանությամբ թիմերը բաժանվել էին 3 ենթախմբի , որում 1-ին և 2-րդ տեղ գրաված 6 թիմերը վիճակահանությամբ բաժանվել էին 2 ենթախմբի:
Այդ ենթախմբերում 1-ին տեղ գրաված թիմերը օգոստոսի 23-ին կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ պայքարեցին 1-ին և 2-րդ տեղերի համար, իսկ ենթախմբերում 2-րդ տեղ գրաված թիմերը պայքարեցին 3-րդ տեղի համար: 1-ին և 2-րդ տեղերի համար մրցապայքարի դուրս եկան Վարդենիսի քաղաքապետարանի և 2-րդ բանակային կորպուսի թիմերը, որի արդյունքում 1-ին տեղը գրավեցՎարդենիսի քաղաքապետարանի թիմը, 2-րդ մրցանակին արժանացավ 2-րդ բանակային կորպուսի թիմը : 3-րդ տեղի համար պայքարում հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի լրատվության ոլորտի հավաքական թիմերը: Մրցապայքարի արդյունքում 3-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզպետարանի թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերն արժանացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից սահմանված հավաստագրերի և գավաթի, իսկ հաղթող թիմերի անդամներին հանձնվեցին համապատասխան կարգի հուշամեդալներ և հավաստագրեր:
Ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ մրցումների մասնակից թիմերին ողջունեցին Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06