Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս քաղաքում իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր

26.09.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության հաստատմամբ իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրերի մեկնարկը տրվել է սեպտեմբերի սկզբներից եւ կավարտվի եռամսյա ժամկետում: Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է Զորավար Անդրանիկ փողոցը՝ 1060 գծամետր երկարությամբ եւ 9152 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն 972 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատվում է Արզոյան փողոցը՝ 780 գծամետր երկարությամբ եւ 8226,72 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 88 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 13-ից եւ կավարտվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի Երիտասարդության, Ազգալդյան, Վիկտոր Համբարձումյան, Ռոմանի, Անդրեասյան փողոցների մայթերը, տեղադրվում են նոր եզրաքարեր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն 996 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքներն ընթանում են արդեն մոտ 1 ամիս եւ կավարտվեն եռամսյա ժամկետում: Ասֆալտապատվելու են 8550 քառակուսի մետր մակերես ընդգրկող մայթեր, 6840 մետր երկարությամբ տեղադրվելու են մայթերի նոր եզրաքարեր: Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով փոխվելու են Վարդենիսի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 32 միլիոն 568 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Աշխատանքները սկսվել են 5 օր առաջ եւ կավարտվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում: «ՀՀ կառավարության կողմից Վարդենիս քաղաքի համար հաստատված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 394 միլիոն 556 հազար դրամ: Մեր քաղաքի համար կենսական կարեւոր նշանակության այնպիսի խնդիրներ են լուծվում, որոնք չի հաջողվել կարգավորել նույնիսկ տասնամյակների ընթացքում, ուստի մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին:Սուբվենցիոն ծրագրերի շրջանակն ավելի ընդգրկուն կլիներ, եթե դրանց համաֆինանսավորման համար մեր միջոցները բավարար լինեին:Եկող տարում կփորձենք ավելի խնայողաբար ծախսել մեր միջոցները, գտնել միջոցների համալրման նոր հնարավորություններ»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10