Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ստորագրվեց կրթական միջավայրի ստեղծմանն ուղղված հուշագիր

26.09.2019

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ եւ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական ՀԿ-ի միջեւ, թանգարանում ձևավորված կրթական միջավայրի հիմնման եւ դրա գործունեության շարունակականության ապահովման նպատակով։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, կրթական միջավայրի ստեղծման նպատակն է` նպաստել թանգարանային ծառայությունների մատչելիությանն ու ներառականությանը՝ թանգարանի մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունները եւ ցուցանմուշներն առավել թիրախային ներկայացնելով։ Հուշագիրը բաց է դրան միանալ ցանկացող բոլոր դպրոցների եւ ուսումնական հաստատությունների համար։
«Կրթական միջավայրի հիմնման արդյունքում թանգարանը ստացել է անհրաժեշտ կահույք եւ տեխնիկա, որպեսզի կարողանա ապահովել առավել ներառող եւ նպաստավոր միջավայր՝
թանգարանային նմուշներին ծանոթանալու, դրանք ուսումնական նպատակներով օգտագործելու համար։ Ըստ այդմ, թանգարանը կրթական միջավայրի միջոցով հստակ կապ է ստեղծում թանգարանային բովանդակության՝ ցուցանմուշների եւ համապատասխան ուսումնական առարկաների թեմատիկ եւ ծրագրային պահանջների միջեւ։ Ծրագրի շրջանակներում նախապես մշակված կրթական միջավայրերի հիմնման հայեցակարգը նախատեսում է, որ դրանք ոչ միայն բուն թանգարանում են ստեղծելու ավելի նպաստավոր եւ ներառող միջավայր՝ թանգարանային բովանդակությանը ծանոթանալու, դրանց հիման վրա
ուսումնական նոր արդյունք ստեղծելու, այլ հնարավորություն են տալու, որ թագարանն առավել մոբիլ դառնա»,-ներկայացրեց «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39