Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգեւատրվեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողները

25.09.2019

Գեղարքունիքի մարզպետարանում դրամական պարգեւի եւ հավաստագրերի արժանացան «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողները: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, այս տարի, համաձայն կանոնակարգում տեղի ունեցած փոփոխության, մրցույթի տարածքային փուլ չի կայացել, իսկ մարզային փուլին, որը տեղի է ունեցել Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում, 6 խաղաձեւերից, մասնակցել են մարզական 21 ընտանիք՝ տարիքային չորս խմբերում: 2003-2004 թվականներին ծնված երեխաներ ունեցող ընտանիքների մրցույթում առաջին տեղը գրավել է Գավառ քաղաքի բնակիչ Գարիկ Մկրտչյանի ընտանեկան թիմը, երկրորդ տեղը՝ Վարդենիս քաղաքի բնակիչ Ալբերտ Մանուկյանի, երրորդ տեղը՝ Գավառ քաղաքի բնակիչ Արտակ Հովակիմյանի ընտանեկան թիմերը: 2005-2007 թվականներին ծնված երեխաներ ունեցող ընտանիքների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Գավառ քաղաքի բնակիչ Արման Գասպարյանի ընտանեկան թիմը, երկրորդ տեղը՝ նույն քաղաքի բնակիչ Գառնիկ Մկրտչյանի, երրորդ տեղը՝ Հայրավանք գյուղի բնակիչ Շահեն Թադեւոսյանի ընտանեկան թիմերը: 2008-2010 թվականներին ծնված երեխաներ ունեցող ընտանիքների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Գավառ քաղաքի բնակիչ Վաղինակ Ղարիբյանի ընտանեկան թիմը, երկրորդ տեղը՝ նույն քաղաքի բնակիչ Արծրուն Հակոբյանի, երրորդ տեղը՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ատոմ Մնացականյանի ընտանեկան թիմերը: 2011-2013 թվականներին ծնված երեխաներ ունեցող ընտանիքների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Գավառ քաղաքի բնակիչ Արազ Սարիբեկյանի ընտանեկան թիմը, երկրորդ տեղը՝ Հայրավանք գյուղի բնակիչ Արամ Պետրոսյանի, երրորդ տեղը՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Արմեն Գասպարյանի ընտանեկան թիմերը:
Դրամական մրցանակները եւ հավաստագրերը հանձնվեցին Գեղարքունիքի մարզպետարանում: Դրանք մրցանակակիրներին հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Սեդրակյանը: Հաղթողներին ողջունեց եւ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:Առաջին տեղ գրաված ընտանիքները պարգեւատրվեցին 150 հազար, երկրորդ տեղ գրավածները՝ 130 հազար, երրորդ տեղ գրավածները՝ 100 հազարական դրամներով: Մարզային փուլում առաջին տեղ գրաված մարզական չորս թիմերը հոկտեմբերի 6-ից 9-ը Ծաղկաձորում կմասնակցեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55