Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում տեղի ունեցան ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներ

Մարզում տեղի ունեցան ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներ 21.09.2016

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց նախօրեին՝ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարված Հանրապետական Մաղթանքով: Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում տոնական միջոցառումը սկսվեց խոնարհումի և ծաղկեդրման արարողությամբ.Գեղարքունիքի մարզի և Գավառ քաղաքի ղեկավարությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները և դպրոցականները, Արցախյան ազատամարտի վետերանները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակն հավերժացնող հուշարձանին: Տոնակատարության առթիվ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ զինվորական քայլերթ, որին հաջորդեց քաղաքի դպրոցների ներկայացուցիչների հանդիսավոր մուտքը դեպի քաղաքի հրապարակ: Անկախության տոնի առթիվ...

 Հանդիսավոր նիստ՝ նվիրված  ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին

Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին 21.09.2016

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը, որին հրավիրված էին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների և պետական հիմնարկների ներկայացուցիչներ, կայացավ Գավառի մշակույթի պալատում: Հանդիսավոր նիստում Հայաստանի Հանրապետության Անկախության 25 տարիների ձեռքբերումների եւ նշանակության, կերտած արժեքների մասին իր ելույթում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,,Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման ու կայացման առաջին իսկ պահից հանդիսացավ հայ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը, համայն հայությանը իր շուրջը համախմբող բացառիկ ուժը:Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր հանդիսացող Հայոց բանակը ծնվեց ու հասակ առավ Արցախյան գոյամարտում, տարավ անշրջելի հաղթանակներ եւ հիմա էլ շարունակում է թշնամուն խաղաղություն պարտադրել: Նրա հզոր ուժը դրսեւորվեց նաեւ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում, երբ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը   Հայաստանի  Հանրապետության  Անկախության  25-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ 20.09.2016

Հարգելի հայրենակիցներ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքում ձեռք բերված Անկախության շնորհիվ հայ ժողովուրդը պատմական հնարավորություն ստացավ՝ վերակերտելու իր ազգային ու ինքնիշխան պետությունը, ստեղծելու Հայաստանի ու Արցախի անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող Հայոց հաղթական բանակը, ձեռնարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ծանրակշիռ քայլերը միջազգային ասպարեզում, միավորելու Հայրենիք-Սփյուռք ջանքերը համահայկական նպատակների իրականացման շուրջ, ընտրելու ժողովրդավարական, խաղաղ ու ապահով Հայաստան կերտելու հաստատուն ճանապարհը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում խաղաղ ու անհոգ տարիներ, համազգային նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ, տոնական բարձր տրամադրություն: Ջերմ բարեմաղթանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը մեկնարկեց Հանրապետական Մաղթանքով

Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը մեկնարկեց Հանրապետական Մաղթանքով 20.09.2016

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Գեղարքունիքի մարզում մեկնարկեցին սեպտեմբերի 20-ին՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր - Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Հանրապետական Մաղթանք: Օրհնվեց Հայոց ազգը և ՀՀ Անկախության 25-ամյակի ամենամեծ ձեռքբերում հանդիսացող Հայոց բանակը: Օրհնանքի խոսքեր հնչեցին նաև բոլոր նրանց համար, ովքեր գիշեր ու զոր տքնում են Հայաստան երկիրը ամուր, խաղաղ ու շեն պահելու համար: Արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը շնորհավորեց ներկաներին և համայն հայությանը մեր Նորանկախ երկրի հոբելյանական տարեդարձի առթիվ և հղեց իր բարեմաղթանքի խոսքը: ,, Այսօր, այս Սուրբ եկեղեցու կամարների ներքո

Մարզի բուժաշխատողների համար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ

Մարզի բուժաշխատողների համար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ 20.09.2016

Գեղարքունիքի մարզի առողջապահական ընկերությունների արդիականացման ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ Առողջապահության նախարարության համագործակցությամբ, արդեն երրորդ օրն է, ինչ Գավառի և Մարտունու ԲԿ-ներում, ինչպես նաև Գավառի և Վարդենիսի պոլիկլինիկաներում անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, որոնց ընդգրկված են մարզի բոլոր տարածաշրջանների պոլիկլինիկական ծառայությունների և ծննդատների թվով 60 մանկաբույժներ, գինեկոլոգներ ու մանկական բուժքույրեր: Դասընթացներն անցկացվում են ,,Մանկական նեոնատալ մահերի, բարդությունների, ինչպես նաև պտղի ներարգանդային հիվանդություններին,, վերաբերող թեմաների շուրջ: Դասընթներն անցկացնում են հանրապետության տարբեր բուժհիմնարկների լավագույն մասնագետները: Բացի այն, որ վերապատրաստվողները ստանում են բավականաչափ գիտելիքներ, առօրյայում օգտագործելու համար նրանց տրամադրվում է նաև...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 19.09.2016

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, քննարկվեց օրակարգային 4 հարց:Մարզխորհրդի նիստի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը եւ Գեղարքունիքի մարզի իրավապահ մարմինների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03