Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խրախուսվեցին ռազմավարական զորավարժությունների մասնակից պահեստազորայիններ

30.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում ընթացող ռազմավարական զորավարժությունների ընթացքը դիտարկելու նպատակով սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանն այցելեցին Գեղարքունիքի մարզի  զորամասերից մեկը, որտեղ տեղակայված էր մարզի պահեստազորը: Մարզպետը և կորպուսի հրամանատարը զրուցեցին պահեստազորայինների հետ, ծանոթացան անցած օրերի ընթացքում նրանց կողմից իրականացված ծառայությունների որակին: Զրույցի ընթացքում պահեստազորայինները նշեցին, որ ցանկացած պահի պատրաստ են դառնալ հայրենիքի զինվորը:
Դիմելով պահեստազորայիններին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նրանց այս աննախադեպ մաշտաբի զորավարժություններին բարձր պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ մասնակցելու համար:
«Մենք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ անկախ մեր մասնագիտությունից, անկախ մեր աշխատելու վայրից և պաշտոնից, երբ կարիքը կա զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանը, մենք բոլորս պատրաստ ենք այդ գործին: Ես բոլորիդ առողջություն և երջանկություն եմ մաղթում: Իսկապես սա հպարտանալու առիթ է, որ Հայաստանի պատմության մեջ նման մեծ մաշտաբի զորավարժություն է կազմակերպվում և այն իրականացվում է 100 տոկոս մասնակցությամբ: Համոզված եմ, որ ցանկացած վտանգի պահին մենք մեր բանակի, մեր զինվորների և մեր հրամանատարների կողքին ենք»,- նշեց Գնել Սանոսյանը:
Ռազմավարական զորավարժությունների առաջին փուլի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները խրախուսվեցին կորպուսի և  զորամասերից մեկի հրամանատարության շնորհակալագրերով, պատվոգրերով և խրախուսական նվերներով:
«Այսօրվա միջոցառումը նպատակ է հետապնդում, որպեսզի արժևորենք մեր պահեստազորայինների մատուցած ծառայությունը, գնահատենք այն զինծառայողներին, ովքեր նվիրումով և ընբռնումով մոտեցան իրենց պարտականությունների կատարմանը և բացի խրախուսանքի խոսքերից նաև փաստենք ու ունենանք պարտավորվածություն՝ հետագայում այսպիսի միջոցառումները ավելի պատասխանատվությամբ և պատվով կատարելու համար»,- նշեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը:
Ռազմավարական զորավարժությունները լավագույնս կազմակերպելու համար ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և զորավարժությունների գործընթացին ընդգրկված ստորաբաժանումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06