Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակերտում վարձակալական հողերի վերաբերյալ կհայտարարվի նոր մրցույթ

27.09.2019

Նորակերտ համայնքի բնակիչները սեպտեմբերի 27-ի առավոտյան փակել են Նորակերտ համայնքով անցնող երկաթգծի գծանցը՝ համայնքի ղեկավարից պահանջելով վերանայել համայնքի վարչական տարածքում գտնվող շուրջ 220 հեկտար պետական ֆոնդի վարելահողերի ժամկետանց պայմանագրերը և նոր մրցույթ հայտարարել: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների ղեկավարներ այցելել են Նորակերտ համայնք, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի բնակիչների , ավագանու անդամների և համայնքի ղեկավարի հետ: «Նորակերտ համայնքում կայացած քննարկման ընթացքում հրավիրվեց համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ավագանին միաձայն որոշեց սեղմ ժամկետում վերոնշյալ հողատարածքներում կատարել հստակ չափագրումներ, հողատարածքները բաժանել հավասար լոտերի և դրանց վերաբերյալ մրցույթ հայտարարել, որպեսզի համայնքի բնակիչները հնարավորություն ունենան ձեռք բերել և մշակել այդ հողակտորները»,- տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալը:
Նույն աղբյուրի հավաստմամբ, սեպտեմբերի 27-ի ժամը 13:00-ի սահմաններում  երկաթգծի հատվածն արդեն բաց է եղել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55