Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների միջազգային օրվա առթիվ

01.10.2019

Հարգելի հայրենակիցներ
Մեր խոնարհումն ու երախտագիտությունն ենք հայտնում Հայոց հայրենիքին մարմին ու ոգի տված մեր տատ ու պապերին, հայրերին ու մայրերին, որոնցից յուրաքանչյուրի անցած ուղին  լի է մաքառումներով, աշխատասիրությամբ ու արարչագործությամբ: Այդ նրանք են զարկ տվել մեր տնտեսությանը, գիտությանը, մշակույթին ու այլ ոլորտներին: Այժմ էլ նրանք մեր կողքին են իրենց խորհուրդներով, կենսափորձով ու ծնողական օրհնանքով: Եվ առավել քան երջանիկ է այն ընտանիքը, որը վայելում է իր տարեց անդամի հաճելի ներկայությունը, որդիական պարտքի գիտակցումը: Մեր զորակցությունն ենք հայտնում նաեւ այն տարեցներին, ովքեր ճակատագրի կամոք միայնակ են կամ հայտնվել են խնամքի հաստատություններում:
Տարեցների միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ընտանիքներին, մաղթում ամենայն սեր ու բարիք, մեր տարեցներին՝ երկար տարիների անհոգ կյանք, երջանիկ ծերություն:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36