Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարեցների հանրապետական խաղերում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը

02.10.2019

2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեցին «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մարզերի թիմերը հանդես եկան հինգ մարզաձեւերում՝ շախմատ, շաշկի, նարդի, դարթս եւ բասկետբոլի գնդակի նետում: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ մասնակցելու միայն մեկ մարզաձեւում: Թիմերի կազմում ընդգրկված էին 63 եւ ավելի տարիք ունեցող տարեցները: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղամարդ եւ 5 կին: «Գեղարքունիքի մարզի թիմը ձեւավորելու նպատակով անցկացվել էր մարզային փուլի մրցումներ, որի արդյունքում թիմի կազմում ընդգրկվել էին՝ դարթս մարզաձեւի կանանց պայքարում՝ Գոհար Ավետիսյանը (Սեւան), իսկ տղամարդկանց պայքարում՝ Տիգրան Նիկողոսյանը (Նորատուս), շախմատի տղամարդկաց պայքարում՝ Վազգեն Օհանյանը (Ծովազարդ), կանանաց պայքարում՝ Նինա Սաֆարյանը (Գավառ), նարդու կանանց պայքարում՝ Մելանյա Հարությունյանը (Թթուջուր), տղամարդկանց պայքարում՝ Լյովա Կյուրեղյանը (Նորատուս), շաշկու տղամարդկաց պայքարում՝ Արարատ Ասատրյանը (Ճամբարակ), կանանց պայքարում՝ Գեղանուշ Ստեփանյանը (Ճամբարակ), բասկետբոլի գնդակի նետման տղամարդկաց պայքարում՝ Վահան Սարգսյանը (Գավառ) , իսկ կանանց պայքարում՝ Սաթիկ Արզաքանյանը(Գավառ): Համառ եւ հետաքրքիր պայքարում դարթսի կանանց մրցումներում Գոհար Ավետիսյանը, շաշկու տղամարդկանց մրցումներում Արարատ Ասատրյանը, իսկ նարդու տղամարդկանց մրցումներում Լյովա Կյուրեղյանը գրավեցին առաջին տեղը: Շախմատ եւ բասկետբոլի գնդակի նետում մարզաձեւերի կանանց մրցումներում համապատասխանաբար Նինա Սաֆարյանը եւ Սաթիկ Արզաքանյանը արժանացան երրորդ մրցանակի : Մրցանակային 1-ին, 2-րդ եւ 3-դ տեղեը գրաված մարզիկները պարգեւատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով ու համապատասխանաբար 95, 85 եւ 70 հազար դրամ մրցանակներով: Թիմային հաշվարկը կատարվում էր թիմի անդամների կողմից յուրաքանչյուր մարզաձևում ձեռք բերված միավորների ընդհանուր գումարով: ՀՀ Գեղարքունիքի մարզի թիմը, հավաքելով 82 միավոր, գրավեց երրորդ մրցանակային տեղը՝ արժանանալով համապատասխան հավաստագրի եւ գավաթի»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28