Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 06.09.2016

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեցին 8 քաղաքացիներ: Նրանցից երկուսը մարզպետարան էին ներկայացել աշխատանքի տեղավորման խնդրով, մեկ քաղաքացի բնակարանի վերանորոգման, 2 քաղաքացի բուժման նպատակով , մեկ քաղաքացի ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Եվս մեկ քաղաքացի դիմեց սեփական տարածքի բարեկարգման համար խորհրդատվություն ստանալու նպատակով: Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրներ տեղում լուծում ստացան, իսկ մնացած դիմումները գրանցվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Դպրոցների նախնական զինվորական պատրաստության դասասենյակներն այսուհետ կկրեն    հերոս  զինծառայողների անունները

Դպրոցների նախնական զինվորական պատրաստության դասասենյակներն այսուհետ կկրեն հերոս զինծառայողների անունները 05.09.2016

Գեղարքունիքի մարզի Գանձակի N 1 , Երանոսի N 2, Վերին Գետաշենի N 2, Զոլաքարի N 1 եւ 2 միջնակարգ դպրոցների նախնական զինվորական պատրաստության դասասենյակները դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ այսուհետ կրելու են 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված հերոս քաջորդիներ Արմեն Մարտիրոսյանի, Նորիկ Սարգսյանի, Իգոր Հակոբյանի, Դավիթ Հայրապետյանի եւ Գագիկ Մելքոնյանի անունները: Վերոնշյալ դպրոցներում դասասենյակների անվանակոչություններն ընթացան հանդիսավոր պայմաններում, հիշատակի ու ոգեկոչման արարողություններով, որոնց մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը...

 Մեկնարկեց Նոր ուսումնական տարին

Մեկնարկեց Նոր ուսումնական տարին 01.09.2016

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին առաջին զանգը հնչել է մոտ 1470 դասարաններում: Այս տարի մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 27 հազար 600 աշակերտ, որոնցից 3200-ը կլինեն առաջին դասարանցիներ: Նախորդ տարվա համեմատ այս տարի առաջին դասարան հաճախողների թիվն աճել է 300 աշակերտով, ինչի արդյունքում առաջին դասարանների թիվն ավելացել է 10-ով: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Մարտունու տարածաշրջան էր այցելեր ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ եղավ Երանոսի համար 1, 2 միջնակարգ դպրոցներում: Նախարարը եւ մարզպետը Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում Գիտելիքի օրվա եւ Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեցին դպրոցի աշակերտներին, մանկավարժներին եւ ծնողներին:ՙՄեր պետությունն առանձնակի ուշադրություն է...

Նոր ուսումնական տարին դիմավորում են  հիմնանորոգված մարզադահլիճներով

Նոր ուսումնական տարին դիմավորում են հիմնանորոգված մարզադահլիճներով 31.08.2016

Նոր ուսումնական տարվանից սկսած` Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի N 2 միջնակարգ և Վարդենիկի N 1 հիմանական դպրոցների աշակերտները ֆիզկուլտուրայի դասընթացները կանցկացնեն վերանորոգված մարզադահլիճներում: Նշված մարզադահլիճները վերանորոգվել են ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակեպության ,,Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության ,,ծրագրի ֆինանսավորմամբ, համայնքապետարանների և դպրոցների կողմից կատրված մասնակի ներդրումներով: Կազմակերպությունը հոգացել է նաև դահլիճները անհրաժեշտ մարզական գույքով և սպորտային այլ պարագաներով ապահովելու ինդիրը: ,,Ամբողջովին փոխվել են հատակները, դռներն ու պատուհանները, տրամադրել ենք սպորտային գույք: Վերանորոգումից բացի, մարզադահլիճներին կից կառուցել ենք տղաների և աղջիկների հանդերձարաններ և սանհանգույցներ, և հույսով եմ, որ երեխաները...

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ 31.08.2016

Հարգելի հայրենակիցներ:Անցած ուսումնական տարում մեր բազմաթիվ շրջանավարտներ ու աշակերտներ իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին ինչպես առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի, այնպես էլ՝բուհական ընդունելության քննությունների ժամանակ: Անառարկելի է, որ նրանք իրենց մտավոր կարողություններն անմնացորդ կծառայեցնեն մեր երկրի գիտական, տնտեսական ու մշակութային առաջընթացին, կդառնան հզոր ու նոր Հայաստանի կերտողներն ու պաշտպանողները: Ճանաչելով ու գնահատելով մեր ուսուցիչների նվիրումը եւ աշակերտների ուսումնատենչությունը՝ վստահ եմ, որ Նոր ուսումնական տարում հետեւողական աշխատանքի շնորհիվ մենք կունենանք ավելի ակնառու հաջողություններ, որակական նոր փոփոխություններ: Նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին, ցանկանում ամենայն բարիք, խաղաղությամբ,առողջությամբ ու հաջողություններով լի տարիներ, եռանդ ու նվիրում ուսումնառության մեջ, կայուն գիտելիքների ձեռքբերում: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Տեղի ունեցավ դպրոցի տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի ունեցավ դպրոցի տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում ներկա գտնվեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Բացելով հանդիպումը՝ մարզպետը նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ շնորհավորեց խորհրդակցության մասնակիցներին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը հանդես եկավ մարզի դպրոցներում 2015-16 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների և 2016-2017 ուսումնական տարվա խնդիրների մասին հաշվետվությամբ: Տես՝ http://gegharkunik.mtaes.am/reports/ էջում: ,,Վարչությունն իր աշխատանքները կազմակերպել է՝ համագործակցելով մարզպետարանի ու ՀՀ ԿԳՆ կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների, համայնքների ղեկավարների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55