Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Սևանի տարածաշրջանում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Սևանի տարածաշրջանում 30.09.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Գագարինավանի եւ Լճաշենի միջնակարգ, Սեւան քաղաքի թիվ 1 եւ 3 հիմնական դպրոցներում ու Սեւան քաղաքի մշակույթի պալատում պետական միջոցներով իրականացվող շինարարությունների տեղամասեր: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը: Ինչպես մարզպետին տեղերում ներկայացրին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները, շինարարություններն ընթանում են նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան, առանց խոչընդոտների եւ կավարտվեն սահմանված ժամկետներում: Դպրոցների կողմից տնտեսված միջոցների հաշվին Գագարինավանի միջնակարգ դպրոցում 7 միլիոն 882 հազար դրամի, Լճաշենի միջնակարգ դպրոցում՝ 6 միլիոն 500 հազար դրամի հատկացմամբ իրականացվում են նոր պատուհանների տեղադրման աշխատանքներ: Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցում տնտեսված 19 միլիոն 360 հազար դրամի ...

Նախնական զինվորական պատրաստության  երեք դասասենյակներ  անվանակոչվեցին հերոս զինծառայողների անուններով

Նախնական զինվորական պատրաստության երեք դասասենյակներ անվանակոչվեցին հերոս զինծառայողների անուններով 29.09.2016

Գեղարքունիքի մարզում ավարտվեցին 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոս զինծառայողների անուններով նախնական զինվորական պատրաստության դասասենյակների անվանակոչության արարողությունները: Հիշատակի և ոգեկոչման հերթական միջոցառումները տեղի ունեցան Փոքր Մասրիկ, Գեղամասար և Արեգունի համայնքների միջնակարգ դպրոցներում, որտեղ նախնական զինվորական պատրաստության դասասենյակները դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ կրեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներ Վրեժ Սարգսյանի, Կորյուն Հարությունյանի և Հարություն Աբրահամյանի անունները: Վերոնշյալ դպրոցներում դասասենյակների անվանակոչություններն ընթացան հանդիսավոր պայմաններում, որոնց մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, համայնքների ղեկավարներ, մանկավարժներ ու աշակերտներ...

Մարզի բուժաշխատողների վերապատրաստումները շարունակվում են

Մարզի բուժաշխատողների վերապատրաստումները շարունակվում են 27.09.2016

Գեղարքունիքի մարզի մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և պատրոնաժ բուժքույրերի մասնագիտական հմտությունների բարելավման նպատակով մարզի բոլոր տարածաշրջանների համապատասխան բուժաշխատողների համար իրականացվում են 4 - օրյա վերապատրաստման դասընթացներ՝,,Վաղ տարիքի երեխաների պատրոնաժ խնամք և զարգացում ,, թեմայով: Ընդհանուր հաշվարկով ողջ մարզից դասընթացներին մասնակցում են 120 բուժաշխատողներ, որոնց դասընթացների ընթացքում տրմադրվում է նաև ուսումնական ձեռնարկ՝ վերապատրաստվող թեմայի շրջանակներում: Դասընթացների անցկացման նախաձեռնությունը պատկանում է Գեղարքունիքի մարզպետարանին: Վերջինս այն իրականացնում է ՀՀ Առողջապահության նախարարության և ,,Յունիսեֆ,, միջազգային կազմակերպության հետ համագործակցված: Դասընթացները վարում են Հանրապետության...

Դուդուկի  Համահայկական փառատոնի եզրափակիչ համերգը կայացավ Գավառ քաղաքում

Դուդուկի Համահայկական փառատոնի եզրափակիչ համերգը կայացավ Գավառ քաղաքում 26.09.2016

Գավառ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ՙԻմ Հայաստան՚ խորագիրը կրող Համահայկական փառատոնի եզրափակիչ համերգը: Այն իրականացվում է ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի, Սփյուռքի եւ արտերկրի արվեստագետները: Եզրափակիչ համերգի թեման դուդուկն էր, որը, որպես երաժշտական գործիք, արդեն հանրաճանաչ է ողջ աշխարհում: ՙԱսվածի վկայությունը կորեացի, գերմանացի, ամերիկացի, պարսիկ եւ այլ ազգերի ներկայացուցիչների դուդուկով կատարումներն էին՚- նշեց անվանի դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը: Համերգի ընթացքում դուդուկի կատարումներով հանդես եկան նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներն ու արցախցիները: Գեղեցիկ կատարումներով ներկաներին ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը եւ հայտնի այլ դուդուկահարներ:ՙՓառատոնը Գավառում անցկացնելն ինքնանպատակ չէր. կազմակերպիչների նախաձեռնությամբ...

ԵԿՄ հուշամեդալներ հանձնվեցին  առաջնագիծ մեկնած կամավորներին

ԵԿՄ հուշամեդալներ հանձնվեցին առաջնագիծ մեկնած կամավորներին 26.09.2016

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանությանը Գավառի տարածքից մասնակցած 29 կամավորներին: Գեղարքունիքի մարզպետը ԵԿՄ վարչության անունից Երկրապահի հուշամեդալներով եւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհակալական խոսքի տպագիր տեքստով պարգեւատրեց Գավառի տարածքից ապրիլ-մայիս ամիսներին առաջնագիծ մեկնած 45 կամավորներից 29-ին, ովքեր Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության դիրքերում եւ Արցախյան ազատամարտում աչքի են ընկել նաև 1991-94 թվականներին: ,,Դուք ժամանակին արել եք այն, ինչը միայն երախտագիտության է արժանի: Ձեր ու ձեր մարտական ընկերների շնորհիվ մենք կարողացանք ապահովել մեր հաղթանակները եւ պահպանել մեր երկրի անկախությունն ու սահմանները: Ապրիլյան հերոսամարտերում էլ ձեզանից...

Էմիլ Մարտիրոսյանը ճանաչվեց մրցույթի հաղթող

Էմիլ Մարտիրոսյանը ճանաչվեց մրցույթի հաղթող 24.09.2016

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված ,, Ոչ սովին: Մեր ապագան սկսվում է առողջ սննդից,, խորագրով ամենամյա նկարչական փառատոնում այս տարի հաղթող է ճանաչվել Սևանի N1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ, Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագրում ընդգրկված Էմիլ Մարտիրոսյանը: Սեպտեմբերի 20-ին Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Վերջիններս 2016թվականի նկարչական փառատոնում հաղթող ճանաչված Էմիլ Մարտիրոսյանին հանձնեցին կազմակերպության կողմից սահմանված մրցանակը՝ 100 ԱՄՆ դոլարի տեսքով, իսկ հաղթող ճանաչված մասնակցի դպրոցին տրամադրվեց 200 ԱՄՆ դոլլար՝դպրոցական պարագաներ գնելու նպատակով: Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները տեղեկացրին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43