Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստում հաստատվեց մեկ ծրագիր եւ մեկ ծրագրի ավարտական ակտ

09.10.2019

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը:
Հանձնաժողովի կողմից քննարկվեց, ապա հաստատվեց Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի կողմից ներկայացված «Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 104 առանձնատնից արեւելք գտնվող եւ Չարենցի փողոցը միացնող աստիճանահարթակի բարեկարգում» ծրագիրը եւ «Սեւան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի արեւմտյան հասցեում գտնվող անցուղու նորոգում եւ բարեկարգում» ծրագրի ավարտական ակտը: «Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 104 առանձնատնից արեւելք գտնվող եւ Չարենցի փողոցը միացնող աստիճանահարթակի բարեկարգում» ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 14-ին եւ կավարտվի այս տարվա դեկտեմբերի 6-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55