Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը մասնակցեց Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

09.10.2019

Հոկտեմբերի 8-ին շուքով նշվեց Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704 ամյակը: Էջմիածնի մշակույթի պալատում հրվիրված հանդիսավոր նիստին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում դիվանագիտական առաքելություն ներկայացնող օտարերկրյա դեսպաններ, հոգեւորականներ, մարզպետներ, հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից: Հանդիսավոր նիստին մանսակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Ադամյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Հանդիսավոր նիստի ընթացքում քաղաքապետը «Էջմիածնի Բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումներ հանձնեց Էջմիածնի զարգացմանը նպաստ բերած քաղաքացիներին, գործարարներին, ինչպես նաեւ՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոթին: Տոնակատարության ընթացքում կազմակերպվեցին գեղարվեստական ցուցահանդեսներ եւ բերք ու բարիքի ցուցադրություններ: Առանձին տաղավարով հանդես եկավ Գեղարքունիքի մարզը՝ ներկայացնելով մարզին բնորոշ ուտեստներ եւ կերակրատեսակներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06